Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.07.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջեց 18 տեղով
2008 թվականի հուլիսի 2-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 18 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 96-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է հայտնվել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որին հետևում է աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Գերմանիան: 1. Իսպանիա – 1557 (միավոր) 2. Իտալիա – 1404 3. Գերմանիա – 1364 4. Բրազիլիա – 1344 5. Հոլանդիա – 1299 6. Արգենտինա – 1298 7. Խորվաթիա – 1282... մանրամասն »

02.07.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 13-րդ տուր
Հուլիսի 2-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 13-րդ տուրի հանդիպումները` «Փյունիկ» - «Կիլիկիա» 2:0 Գոլերը` Աղվան Այվազյան, 27 ինքնագոլ, Վարդան Պետրոսյան, 55 «Բանանց» - «Շիրակ» 2:0 Գոլեր` Անդրեյ Բուրդիյան, 2, Մարկո Գանչև, 47 «Ուլիս» - «Միկա» 0:2 Գոլերը` Դավիթ Գրիգորյան, 4, Կառլեն Ջելեբյան, 90+1 «Արարատ» - «Գանձասար» 0:1 Գոլը` Գագա Տիբիլաշվիլի, 4 Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

01.07.2008
Կայացավ Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի գավաթի 2008/09 թվականների մրցաշրջանի վիճակահանությունը
Այսօր շվեյցարական Նիոնում տեղի ունեցավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն`"Փյունիկը" ուժերը կչափի Կիպրոսի ներկայացուցիչ "Անորտոսիսի" հետ: Հաջողության դեպքում մեր թիմի հաջորդ մրցակիցը կլինի ավստրիական "Ռապիդը": Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 15-16-ին և 22-23-ին: ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին որակավորման փուլում "Բանանցը" կմրցի ավստրիական "Զալցբուրգ" թիմի հետ, իսկ "Արարատը" կհանդիպի Շվեյցարիայի... մանրամասն »

01.07.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 13-րդ տուր
Հուլիսի 1-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 13-րդ տուրի հետևյալ հանդիպումները` "Արարատ-2"-"Գանձասար-2" 2:0 Գոլերը` Դավիթ Մելիքսեթյան, 36, Արման Ավետիսյան, 49 "Շենգավիթ"-"Միկա-2" 0:1 Գոլը` Գոռ Պողոսյան, 85 "Բանանց-2"-"Շիրակ-2" 3:2 Գոլերը` Արթուր Երեմյան, 25, Ժորա Ստեփանյան, 40, Սարգիս Նասիբյան, 88 ("Բանանց-2"), Ալբերտ Սուքիասյան, 26, Կարեն Կարապետյան, 63 ("Շիրակ-2") "Փյունիկ-2"-"Պատանի" 6:2 Գոլերը` Արսեն Զոհրաբյան, 17, Դավիթ Մանոյան, 24, Գրիգոր... մանրամասն »

30.06.2008
«Փյունիկը» հանդես կգա «Փյունիկ» մարզադաշտում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինն այսուհետ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնությունում հանդես եկող «Փյունիկ» թիմը 2008 թվականի իր բոլոր տնային հանդիպումներն Երևանի «Նաիրի» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Երևանի «Փյունիկ» մարզադաշտում: մանրամասն »

30.06.2008
OFFS ծրագրի շրջանակներում սեմինարներ Երևանում
Հունիսի 30-ից Հուլիսի 9-ն Երևան քաղաքի «Ռեջինե» հյուրանոցում տեղի կունենան OFFS (Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ) ծրագրի շրջանակներում անցկացվող վերապատրաստման սեմինարներ, որոնց կմասնակցեն Հայաստանը ներկայացնող 28 լիդեր (12 մարզադպրոցից) և 112 մարզիչ (Կապանի, Եղեգնաձորի, Թալինի, Արմավիրի, Ախուրյանի ու Քուչակի մարզադպրոցներից): Ուսուցողական սեմինարներին կմասնակցի նաև "Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ" ծրագրի հարավկովկասյան երկրների ու Մոլդովայի վերահսկող Հենինգ Կուրլանդը: Նույն ժամանակաշրջանում Վրաստանը ներկայացնող 24 մարզիչ կմասնակցի Նոյեմբերյանի Հաղթանակ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel