Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.06.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 9-րդ տուր
Հունիսի 8-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 9-րդ տուրի հետևյալ հանդիպումները` "Արարատ"-"Ուլիս" 3:1  Գոլեր` Մարկոս, 8, Ռենատո, 66, Արթուր Մինասյան, 87 ("Արարատ"), Արտյոմ Ադամյան, 67 ("Ուլիս") "Փյունիկ"-"Բանանց" 2:0  Գոլեր` Գևորգ Ղազարյան, 69, Կառլեն Մկրտչյան, 90+3) "Գանձասար"-"Շիրակ" 2:0  Գոլեր` Ալեքսանդր Պետրոսյան, 28, 53) "Միկա"-"Կիլիկիա" 1:0   Գոլ` Ստեփան Հակոբյան, 81) Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

07.06.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 9-րդ տուր
Հունիսի 7-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի հետևյալ հանդիպումները` "Արարատ-2"-Շենգավիթ 2:2 "Փյունիկ-2"-"Բանանց-2" 4:2 (Գոլեր` Միհրան Մանասյան, 34 11մ, Արամ Հովսեփյան, 42, Անդրանիկ Կարապետյան, 55, Հովհաննես Շահինյան, 83 ("Փյունիկ-2"), Սարգիս Նասիբյան, 27, Ժորա Ստեփանյան, 90+2 ("Բանանց-2") "Գանձասար-2"-"Շիրակ-2" 2:0 (Գոլեր` Մամուկա Մենտեսաշվիլի, 45, Արա Է. Խաչատրյան, 89) "Միկա-2"-"Պատանի" 1:0 (Գոլ` Գոռ Պողոսյան, 31) Մանրամասները կարող եք տեսնել... մանրամասն »

05.06.2008
«Կիկերս Օֆենբախ» - Հայաստանի հավաքական 3:4
Հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը գերմանական Օֆենբախ քաղաքի «Բիբերեր Բերգ» մարզադաշտում ընկերական խաղում ուժերը չափեց տեղի «Կիկերս Օֆենբախ» ակումբի հետ: Արդեն 30-րդ րոպեին մեր տղաներն առջևում էին 2:0 հաշվով: Նախ 19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ռոբերտ Արզումանյանը, իսկ այնուհետև էլ այն կրկնապատկեց Գևորգ Ղազարյանը: Դեռ առաջին կեսում տանտերերին հաջողվեց կրճատել տարբերությունը: Աչքի ընկավ Վոյցեխ Պոլոկը: Հարկ է նշել, որ պահեստայինների նստարանին էին մնացել Հայաստանի հավաքականի մի քանի առանցքային խաղացողներ: Գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը խաղալու հնարավորություն... մանրամասն »

05.06.2008
«Միկան» հանդես կգա «Միկա» մարզադաշտում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինն այսուհետ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնությունում հանդես եկող «Միկա» թիմը 2008 թվականի իր բոլոր տնային հանդիպումներն Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Երևանի «Միկա» մարզադաշտում: մանրամասն »

05.06.2008
Փոփոխվել է ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության տարբերանշանը
Ինչպես հայտնի է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և «ՍԹԱՐ» ընկերությունը կնքել են պայմանագիր, ըստ որի «ՍԹԱՐ»-ը հռչակվել է ՀՀ բարձրագույն խմբի առաջնության գլխավոր հովանավոր, և այժմ այն կրում է «ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն» անվանումը: Ներկայացնում ենք ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության փոփոխված տարբերանշանը : Խնդրում ենք, այսուհետ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության տարբերանշանը օգտագործելիս կիրառել փոփոխված տարբերակը: մանրամասն »

04.06.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ 2 տեղով
2008 թվականի հունիսի 4-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացրել է 2 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 78-րդ հորիզոնականը: Առաջին տեղը շարունակում է պահպանել Արգենտինայի հավաքականը, որին հետևում է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է «Սկուադրա աձուրան»: 1. Արգենտինա – 1559 (միավոր) 2. Բրազիլիա – 1513 3. Իտալիա – 1424 4. Իսպանիա – 1303 5. Գերմանիա – 1274 6. Չեխիա – 1246 7. Ֆրանսիա... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel