Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.06.2008
Հայաստանի կանանց ազգային հավաքականը մասնակցեց Ալբենա-2008 ընկերական մրցաշարին:
Մայիսի 30-ից հունիսի 3-ը Հայաստանի կանանց ազգային հավաքականը մասնակցեց Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող ընկերական միջազգային մրցաշարին: Մեր թիմի մրցակիցները Բոսնիայի ու Բուլղարիայի հավաքականներն էին: Հունիսի 1-ին Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց բոսնիացիներին: Խաղն ավարտվեց ոչ ոքի` 0:0 հաշվով: Երկու օր անց մեր ընտրանու մրցակիցն արդեն տանտերերն էին: Բուլղարիան հաղթեց 4:1 հաշվով և, վաստակելով 4 միավոր, ճանաչվեց ընկերական մրցաշարի հաղթող: Այդ խաղում Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գայանե Կոստանյանը: Հայկական պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հունիսի 6-ին վաղ... մանրամասն »

04.06.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 8-րդ տուր
Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 8-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Շիրակ» - «Միկա» 0:0 Տուրի մյուս` «Բանանց» - «Գանձասար», «Ուլիս» - «Փյունիկ», և «Կիլիկիա» - «Արարատ» խաղերը, հետաձգվել են: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

03.06.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 8-րդ տուր
Հունիսի 3-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 8-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Բանանց-2» - «Գանձասար-2» 5:1 (Գոլեր` Արամ Հակոբյան 11, 57, Հովհաննես Համբարձումյան, 42, Սեմյոն Մուրադյան, 54, 62 («Բանանց-2»), Վահե Դավթյան, 9 («Գանձասար-2»)) «Շիրակ-2» - «Միկա-2» 0:0 «Շենգավիթ» - «Փյունիկ-2» 4:0 (Գոլեր` Ադոֆֆե Շովբոյ, 23, Արթուր Բարսեղյան, 34, Հայկ Մինասյան, 73, 84) Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

03.06.2008
Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի գերմանական «Կիկերս Օֆենբախ» ակումբի հետ
Հունիսի 4-ին գերմանական Օֆենբախ քաղաքի «Բիբերեր Բերգ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի «Կիկերս Օֆենբախ» ակումբի հետ: Հանդիպումը կսկսվի երևանյան ժամանակով 21:30-ին: մանրամասն »

02.06.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 8-րդ տուր
Հունիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 8-րդ տուրի հետևյալ հանդիպումը` «Պատանի» - «Արարատ-2» Գոլեր` Էմիլիո, 44-ինքնագոլ («Պատանի»); Սարգիս Մովսիսյան, 60 («Արարատ-2») Տուրի մյուս` «Շիրակ-2» - «Միկա-2», «Բանանց-2» - «Գանձասար-2», «Շենգավիթ» - «Փյունիկ-2», խաղերը տեղի կունենան հունիսի 3-ին: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

01.06.2008
Ընկերական հանդիպում Հունաստան - Հայաստան 0:0
Հունիսի 1-ին գերմանական Օֆենբախ քաղաքի “Բիբերեր Բերգ” մարզադաշտում ընկերական խաղում հանդիպեցին Հունաստանի ու Հայաստանի հավաքականները: Առաջին կեսում մեր տղաները որոշակի տարածքային առավելություն ունեին ու մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին հույների դարպասի մոտ: Մասնավորապես աչքի էր ընկնում Լևոն Պաչաջյանը, բայց վստահորեն էր գործում հույների դարպասապահ Անտոնիոս Նիկոպոլիդիսը: Երկրորդ կեսում մրցակիցը մի փոքր ակտիվացավ ու հարձակվող Գեորգիոս Սամարասը կարող էր հաջողության հասնել, սակայն նրան մի փոքր չհերիքեց: Արդյունքում հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0:0 հաշվով: Սա Հունաստանի հավաքականի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel