Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.05.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 7-րդ տուր
Մայիսի 30-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ազգային առաջնության 7-րդ տուրի հանդիպումները` "Ուլիս"-"Գանձասար" 1-0 Գոլը` Արտյոմ Ադամյան, 39 "Շիրակ"-"Կիլիկիա" 0-2 Գոլերը` Հրաչյա Մնացականյան, 14, ինքնագոլ, Ռաֆայել Մկրտչյան, 24: "Արարատ"-"Փյունիկ" եւ "Բանանց"-"Միկա" հանդիպումները հետաձգված են: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

29.05.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 7-րդ տուր
Մայիսի 29-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի հանդիպումները` "Արարատ-2" – "Փյունիկ-2" 0:1 Գոլ` Դավիդ Մանոյան, 88 "Շիրակ-2" – "Պատանի" 3:1 Գոլեր` Ալբերտ Սուքիասյան, 39, 49, Մկրտիչ Նալբանդյան, 79("Շիրակ-2"); Գեւորգ Կ. Օհանյան ("Պատանի") "Բանանց-2" – "Միկա-2" 1:2 Գոլեր` Համբարձում Քուրդօղլյան, 85-ինքնագոլ ("Բանանց-2"); Մհեր Նազարեթյան, 49, Վիգեն Համբարձումյան, 65 ("Միկա-2"): Շենգավիթ - Գանձասար-2 0-1 Գոլ`Մամուկա Մենտեսաշվիլի,... մանրամասն »

28.05.2008
Ընկերական հանդիպում Մոլդովա - Հայաստան 2:2
Մայիսի 28-ին Տիրասպոլի “Շերիֆ” մարզադատում Հայաստանի հավաքականն ընկերական խաղում մրցեց Մոլդովայի ընտրանու հետ: 25-րդ րոպեին Լևոն Պաչաջյանի փոխանցումից հետո արդյունքի հասավ մեր թիմի նորեկ Մարկոսը: Դեռ առաջին կեսում տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Արարատ Առաքելյանը, մրցակցի հետ պայքարում, գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 53-րդ րոպեին Լևոն Պաչաջյանը մոլդովացիների տուգանայինի մտույցներում խլեց գնդակը մրցակցի պաշտպանից ու գեղեցիկ հարվածով այն ուղարկեց հակառակորդի դարպասապահ Նամաշկոյի կողքով: Սակայն, 20 րոպե անց փոխարինման դուրս ելած Սերգեյ Ալեքսեևը, օգտվելով մեր ընտրանու... մանրամասն »

27.05.2008
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշար. 3-րդ տուր
Մայիսի 27-ին տեղի ունեցան Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի վերջին տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականն Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց Իսպանիայի հավաքականի հետ և երրորդ անգամ այս մրցաշարում պարտություն կրեց: Առաջին կեսում հայ ֆուտբոլիստներն առավելություն ունեին և 21-րդ րոպեին կարողացան այն վերածել գոլի: Իր երկրորդ գնդակն այս մրցաշարում խփեց փյունիկցի Տիգրան Ոսկանյանը: Այնուհետև, մեր տղաները հաջողությունը զարգացնելու մի քանի ռեալ գոլային հնարավորություններ բաց թողեցին, սակայն առաջին կեսի մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին... մանրամասն »

26.05.2008
Հայաստանի ազգային հավաքականը վաղը կմեկնի Մոլդովա
Մայիսի 27-ին վաղ առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Տիրասպոլ, որտեղ կշարուրնակի նախապատրաստվել մայիսի 28-ին կայանալիք Մոլդովայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Մոլդովա – Հայաստան մրցավեճը տեղի կունենա Տիրասպոլի «Շերիֆ» մարզադաշտում Երևանի ժամանակով 21:00-ին: Իսկ այնուհետև մեր հավաքականը կուղևորվի գերմանական Օֆենբախ քաղաք, որտեղ հունիսի մեկին ընկերական խաղ կանցկացնի Հունաստանի ընտրանու հետ: Հունաստան – Հայաստան մրցավեճը տեղի կունենա Օֆենբախի «Բիբերեր Բերգ» մարզադաշտում Երևանի ժամանակով 23:15-ին: Ստորև նեկայացնում ենք այն 20 ֆուտբոլիստի... մանրամասն »

24.05.2008
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշար. 2-րդ տուր
Մայիսի 24-ին տեղի ունեցան Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականն Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ մրցակիցն Ուկրաինայի ընտրանին էր: Առաջին կեսում ուկրաինացիները օգտագործեցին իրենց բազմաթիվ հնարավորություններից ընդամենը մեկը: 23-րդ րոպեին Արտյոմ Կրավեցի հարվածից հետո մեր թիմի դարպասապահ Գևորգ Պրազյանին հաջովեց ետ մղել գնդակը, բայց այն դիպավ Արտակ Անտոնյանի ոտքին ու հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում: Երկրորդ կեսն անցավ երկկողմանի գրոհներով, երկու... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel