Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.05.2008
Երվանդ Կրբաշյանը հեռացավ «Կիլիկիայից»
Ինչպես տեղեկացրեց «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արտաշես Ավետիսյանը գլխավոր մարզիչ Երվանդ Կրբաշյանը հեռացել է թիմից: Ակումբի և մարզչի պայմանագիրը լուծարվել է երկկողմանի համաձայնությամբ: Այժմ «Կիլիկիան» մարզում է Արմեն Մարտիրոսյանը: Ավետիսյանի խոսքերով ակումբն այս պահին բանակցություններ է վարում մի քանի թեկնածուների հետ: մանրամասն »

22.05.2008
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշար. 1-ին տուր
Մայիսի 22-ին տեղի ունեցան Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի առաջին տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում պարտություն կրեց Թուրքիայի ընտրանուց: Մրցակցի կազմում 10-րդ րոպեին հաշիվը բացեց հարձակվող Սերջան Յիլդիրիմը: Մեր թիմին դեռ առաջին կեսում հաջողվեց խփել պատասխան գնդակը: 43-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Ոսկանյանը: Բայց, թուրքերն երկրորդ խաղակեսում կշեռքի նժարները թեքեցին իրենց կողմը: 61-րդ րոպեին ազատ հարվածն անվրեպ իրացրեց թիմի ավագ Էրհան Շենթուրքը:    Տուրի մյուս խաղում մրցեցին Ուկրաինայի... մանրամասն »

19.05.2008
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշար. հայտնի են ընդլայնված կազմերը
Ինչպես հայտնի է մայիսի 22-ից 27-ը Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարը, որտեղ Հայաստանի ընտրանու մրցակիցները կլինեն Իսպանիայի, Թուքրիայի ու Ուկրաինայի հավաքականները: Մենք արդեն տեղեկացրել ենք մեր թիմի ընդլայնված կազմի մասին, ստորև ձեզ ենք ներկայացնում մյուս թիմերի կազմերը: Ի դեպ հավաքականները մրցաշարին կարող են հայտավորել միայն 18-ական ֆուտբոլիստի: ԻՍՊԱՆԻԱ 1.Տոմաս Մեխիաս (Ռեալ Մադրիդ կանտերա) 30.01.89 2.Դավիդ Դե Գեա (Ատլետիկո Մադրիդ) 07.11.90 3.Խոսե Մարիա Անտոն (Ռեալ Մադրիդ կանտերա) 19.03.89 4.Միկել Սանխոսե (Լիվերպուլ,... մանրամասն »

19.05.2008
Յան Պոուլսենը հրապարակեց հավաքականի ընդլայնված կազմը
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի է հրավիրել 22 ֆուտբոլիստի, որոնցից 20-ը կմեկնեն Մոլդովա եւ Գերմանիա` մասնակցելու, համապատասխանաբար, Մոլդովայի ու Հունաստանի հավաքականների հետ նախատեսված ընկերական հանդիպումներին: Մայիսի 28-ին Տիրասպոլում մեր թիմը կմրցի Մոլդովայի ընտրանու հետ, իսկ հունիսի 1-ին գերմանական Օֆենբախ քաղաքում ուժերը կչափի հույների հետ: Նշենք նաև, որ առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել Երևանի «Արարատի» հարձակվող Մարկոս Պիզելին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված... մանրամասն »

17.05.2008
ՎիվաՍելը` Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր
Մայիսի 17-ին ՀՖՖ շենքում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ՎիվաՍելի` «ՄՏՍ» ԲԲԸ-ի ("MTS" – NYSE: MBT) դուստր-ձեռնարկության Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրեցին պայմանագիր, ըստ որի ՎիվաՍելը հռչակվեց Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր: Պայմանագիրը ստորագրվել է մեկ տարի ժամկետով, իսկ ընդհանուր գումարը կազմում է 102 մլն, դրամ: Պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցավ Ռ, Հայրապետյանի ու Ռ. Յերիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք պատասխանեցին լրագրողների հարցերին: մանրամասն »

17.05.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 6-րդ տուր
Մայիսի 17-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության 6-րդ տուրի հանդիպումները` "Կիլիկիա"-"Փյունիկ" 0-3 Գոլեր` Կառլեն Մկրտչյան, 31, Գեւորգ Ղազարյան, 35, 80 "Գանձասար"-"Արարատ" 2-3 Գոլեր` Վիրգին Մարշավելա, 71, 11 մ, Բենիամին Մանուչարյան, 83 ("Գանձասար"); Մարկոս, 22, 74, Էդգար Սաֆարյան, 61 ("Արարատ") "Միկա"-"Ուլիս" 1-0 Գոլ` Դիլշոդ Վասիեւ, 18 Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel