Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.05.2008
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց մինչև 19 տարեկանների հավաքականի ընդլայնված կազմը
Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու մարզչական շտաբը` Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր 2008 թվականի մայիսի 22-ից 27-ը կմասնակցեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին, որտեղ մեր կրցակիցները կլինեն Իսպանիայի, Ուկրաինայի ու Թուրքիայի մինչև 19 տարեկանների ընտրանիները: Մայիսի 15-ից-21-ը կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում հրավիրված 22 ֆուտբոլիստներից կընտրվեն 18-ը, ովքեր կմասնակցեն վերը նշված մրցաշարին: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական... մանրամասն »

13.05.2008
«Կիլիկիան» այսուհետ հանդես կգա «Քասախի մարզիկ» մարզադաշտում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինն այսուհետ ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնությունում հանդես եկող «Կիլիկիա» թիմն 2008 թվականի իր բոլոր տնային հանդիպումներն Երևանի «Հրազդան» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: մանրամասն »

13.05.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 5-րդ տուր
Մայիսի 13-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության հինգերորդ տուրի հանդիպումները` "Փյունիկ"-"Գանձասար" 1-1 Գոլեր`Սարգիս Հովսեփյան, 76 ("Փյունիկ"); Արսեն Ավետիսյան 71 ("Գանձասար") "Բանանց"-"Կիլիկիա" Գոլեր` 4-2 Մարկո Գանչեւ, 55, Արսեն Բալաբեկյան 57, Պլամեն Կրումով, 68, Նորայր Գյոզալյան, 73 11 մ ("Բանանց"); Ռաֆայել Մկրտչյան, 50, Կարեն Խաչատրյան, 63 ("Կիլիկիա") "Արարատ"-"Միկա" 2-1 Գոլեր` Մարկոս Պիզզելլի, 20, Էդգար Սաֆարյան, 24 ("Արարատ"); Արմեն Պետրոսյան, 73... մանրամասն »

12.05.2008
Արմեն Մինասյանը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի ՈՒԵՖԱ պատվիրակ
Ինչպես հայտնի է մայիսի 21-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների Լիգայի 2007/08 թվականների մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» միջև: Այս հանդիպման` ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակված պատվիրակն է լինելու Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Նշենք որ, նորանկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեր երկրի ներկայացուցիչն ընդգրկվում է նման կարգի իրադարձության կազմակերպման գործընթացում, այն էլ` ստանձնում է առանցքային դերերից մեկը: մանրամասն »

11.05.2008
Ֆուտզալի սեմինար Երևանում
Մայիսի 4-ից 11-ը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան կազմակերպեց և անցկացրեց ֆուտզալի մարզիչների վերաորակավորման հերթական սեմինարը: Ֆուտզալի ակումբների և դպրոցների 22 մարզիչներ օրական 8 ժամ ցիկլով, Խորվաթիայի ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ և ՖԻՖԱ-ի ինստրուկտոր Միկո Մարտիչի գլխավորությամբ, անցկացրեցին տեսական և պրակտիկ պարապմունքներ: Սեմինարի ավարտից հետո Միկո Մարտիչը բոլոր մասնակիցներին շնորհեց մասնակցության հավաստագրեր, իսկ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշեց, որ սեմինարն աննախադեպ էր նրանով, որ առաջինն էր ֆուտզալի ոլորտում, ինչը սկիզբն է հետագա բոլոր հետևողական, նպատակային և... մանրամասն »

11.05.2008
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական - «Յուվենտուս» (Իտալիա) 4:1
Մայիսի 10-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Մեր թիմի մրցակիցն էր հանրահայտ «Յուվենտուսի» մինչև19 տարեկանների թիմը: Մեր հավաքականն առավելության հասավ 4:1 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկան Նորայր Գյոզալյանը (9), Էդգար Մալաքյանը (48), Գրիգոր Մովսիսյանը (63) եւ Հենրիխ Մխիթարյանը (88): Մրցակիցը հաջողության հասավ 23-րդ րոպեին 11-մետրանոցից: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel