Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.05.2008
«Արարատը» նվաճեց 2008 թվականի Հայաստանի Գավաթը
Մայիսի 9-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում տեղի ունեցավ 2008 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Արարատի» ու «Բանանցի» միջև: Առաջին կեսի 36-րդ րոպեին «Բանանցի» կիսապաշտպան Մարկո Գանչևին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Երկրորդ կեսի 30-րդ րոպեին արարատցիները վերականգնեցին հավասարակշռությունը: Աչքի ընկավ պաշտպան Վահագն Մինասյանը: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց` 1:1 հաշվով: Իսկ լրացուցիչ ժամանակի 25-րդ րոպեին «Արարատի» հարձակվող Մարկոսը խփեց իր թիմի երկրորդ գնդակը ու հաղթանակ պարգևեց արարատցիներին: Հատկանշական... մանրամասն »

08.05.2008
ՀՀ ակումբներին շնորհվեցին արտոնագրեր
Մայիսի 8-ին տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) նիստը, որի ընթացքում քննարկվեց ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերի մասնակից ակումբներին արտոնագրերի շնորհման հարցը: Նիստին մասնակցեցին` կոմիտեի նախագահ Ա. Ղամբարյանը, կոմիտեի անդամներ` Ա. Մանուկյանը, Հ. Համբարձումյանը, Խ.Դանիելյանը, Արտոնագրման համակարգի ԶԼՄ-ների հետ հարցերով պատասխանատու Տ. Իսրաելյանը: Նիստին հրավիրված էին նաև Արտոնագրման համակարգի փորձագետները: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էր Արտոնագրման բաժնի պետի տեղակալ Ա.Ազարյանը: Նիստի ընթացքում որոշում կայացվեց արտոնագրեր... մանրամասն »

08.05.2008
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական - «Բրեշիա» (Իտալիա) 2:2
Մայիսի 8-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր երրորդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մեր թիմը մրցեց իտալական Բ Սերիան ներկայացնող «Բրեշիա» ակումբի մինչև19 տարեկանների թիմի հետ: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվը : Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկան Նորայր Գյոզալյանը (17) ու Էդգար Մալաքյանը (56): Մրցակիցը հաջողության հասավ 31-րդ եւ 71-րդ րոպեներին: Մայիսի 10-ին մեր թիմը կմրցի իտալական «Յուվենտուս» ակումբի մինչև 19 տարեկանների թիմի հետ: մանրամասն »

07.05.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջեց 2 տեղով
2008 թվականի մայիսի 7-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 2 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 80-րդ հորիզոնականը: Առաջին տեղը շարունակում է պահպանել Արգենտինայի հավաքականը, որին հետևում է Բրազիլիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում են իտալացիները: 1. Արգենտինա – 1520 (միավոր) 2. Բրազիլիա – 1518 3. Իտալիա – 1396 4. Իսպանիա – 1323 5. Գերմանիա – 1264 6. Չեխիա – 1244 7. Ֆրանսիա – 1205 8. Հունաստան – 1196 9.... մանրամասն »

06.05.2008
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական - «Վիչենցա» (Իտալիա) 4:1
Մայիսի 5-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մեր թիմը մրցեց իտալական Բ Սերիան ներկայացնող «Վիչենցա» ակումբի մինչև19 տարեկանների թիմի հետ; Մեր ընտրանին, ինչպես և իտալական «Մոնցայի» մինչև 19 տարեկանների հետ խաղում, տարավ վստահ հաղթանակ` նույն 4:1 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկան Միհրան Մանասյանը (4), Հենրիխ Մխիթարյանը (56), Նորայր Գյոզալյանն (81) ու Էդգար Մալաքյանը (84): Մրցակցին հանդիպման 86-րդ րոպեին հաջողվեց ընդամենը մեկ հեղինակության գնդակ խփել:... մանրամասն »

05.05.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 4-րդ տուր
Մայիսի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջին խմբի չորրորդ տուրի վերջին հանդիպումը: "Պատանի" թիմը սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց "Գանձասար-2"-ին (Գոլերը` Գոռ Գուգուջյան, 15, Վալտեր Պողոսյան, 16 ("Պատանի"), Վլադիմիր Ստեփանյան, 9, Ալանիզ Գոմես, 22, 75 ("Գանձասար-2"): Հաջորդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 12-ին: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel