Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.05.2008
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական - «Մոնցա» (Իտալիա) 4:1
Մայիսի 3-ին Հայաստանի մինչև 19-տարեկանների հավաքականն իր առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Առաջին մրցակիցն իտալական «Մոնցա» ակումբի մինչև19 տարեկանների թիմն էր: Մեր ընտրանին տարավ հաղթանակ 4:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ են` Տիգրան Ոսկանյանը (18), Էդգար Մալաքյանը (32), Լևոն Հայրապետյանը (63) և Հայկ Չիլինգարյանը (86 – 11մ): Այսօր մեր ընտրանին կմրցի իտալական «Վիչենցա» ակումբի մինչև 19 տարեկանների թիմի հետ: մանրամասն »

04.05.2008
ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն. 4-րդ տուր
Մայիսի 4-ին տեղի ունեցան ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնության չորրորդ տուրի հանդիպումները` "Կիլիկիա"-"Գանձասար" 1-2 Գոլեր`Էդգար Խաչատրյան, 41 ("Կիլիկիա"); Գագա Տիբիլաշվիլի, 17, Դավիթ Խանիշվիլի 21 ("Գանձասար") "Բանանց"-"Ուլիս" 1-0 Արսեն Բալաբեկյան 90 "Շիրակ"-"Արարատ" 0-2 Գոլեր` Արթուր Պետրոսյան, 18, Մարկոս Պիզզելլի, 68 "Միկա"-"Փյունիկ" հանդիպումը հետաձգված է Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

03.05.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 4-րդ տուր
Մայիսի 3-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության չորրորդ տուրի հետևյալ հանդիպումները` "Շիրակ-2" – "Արարատ-2" 4:1 Գոլեր` Արտաշես Կաղզվանցյան, 19, Դավիթ Եղոյան, 31, Աղվան Դավոյան, 45, Ռաֆայել Գարեգինյան, 77 («Շիրակ-2»); Հակոբ Ղազարյան, 58 («Արարատ-2») "Բանանց-2" – "Արարատ-2" 3:1 Գոլեր` Սեմյոն Մուրադյան, 19, 50, Նարեկ Սեդրակյան, 85 («Բանանց-2»); Մարտուն Հակոբյան, 77 («Շենգավիթ») "Միկա-2" – "Փյունիկ-2" 1:1 Գոլեր` Սուրեն Սագսյան, 32... մանրամասն »

30.04.2008
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ու «ՍԹԱՐ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հռչակագիր:
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու «ՍԹԱՐ» ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կողմերը ստորագրեցին պայմանագիր, ըստ որի «ՍԹԱՐԸ» կհռչակվի Հայաստանի ֆուտբոլի 2008 թվականի ազգային առաջնության գլխավոր հովանավոր և Հայաստանի ազգային հավաքականի գործընկեր: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունն անվանափոխվել է և այսուհետ կկրի «ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնություն» անվանումը: մանրամասն »

30.04.2008
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակեց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմը
Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու մարզչական շտաբը` Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, հրապարակել է մայիսի 3-ից 10-ը Իտալիայում կայանալիք ընկերական միջազգային մրցաշարին մեկնող ֆուտբոլիստների ցուցակը: Այդ մրցաշարում մեր հավաքականի մրցակիցները կլինեն իտալական «Մոնցա», «Վիչենցա» և «Յուվենտուս» ակումբների 19 տարեկանների թիմերը: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմը` Գևորգ Պրազյան («Արարատ») Էդուարդ Հովհաննիսյան («Փյունիկ») Արտակ Խաչատրյան («Փյունիկ») Համիկ... մանրամասն »

28.04.2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Բանանց» և «Արարատ» ակումբների միջև մայիսի 9-ին Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտում կայանալիք 2008 թվականի Հայաստանի Գավաթի եզրափակիչը նախկինում հայտարարված ժամը 15:00–ի փոխարեն տեղի կունենա ժամը 17:00 -ին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel