Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.08.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կմրցի Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ
Օգոստոսի 20-ից ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանում: Թիմն արդեն անցկացրել է երկու մարզում՝ նախապատրաստվելով այսօր կայանալիք Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ առաջին ընկերական հանդիպմանը: Հանդիպումը կկայանա Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում: Լուսանկարները հատուկ ՀՖՖ պաշտոնական կայքի համար Թբիլիսիից ուղարկել ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը: Երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին: մանրամասն »

21.08.2012
Ֆուտբոլային կառավարման եւ էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլը հանդիպեց հայ ֆուտբոլային մասնագետներին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով Երեւանում գտնվող Ֆուտբոլային կառավարման եւ էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլն այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում հանդիպեց Հայաստանի ազգային հավաքական թիմերի եւ հայկական ակումբների գլխավոր մարզիչների, ՀՖՖ մասնագետների հետ: Բանախոսությունը նվիրված էր ֆուտբոլի կառավարմանը եւ ֆուտբոլային էկոնոմիկային: Լոնդոնի համալսարանի դասախոսն իր ելույթի ընթացքում հանգամանորեն անդրադարձավ անգլիական եւ ամերիկյան ֆուտբոլի կառավարման մոդելներին, իրականացվող քայլերին, ինչպես նաեւ փորձեց քննարկել հայկական ֆուտբոլի կառավարմանը վերաբերվող հարցեր:... մանրամասն »

20.08.2012
Ֆուտբոլային կառավարման եւ էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլը կբանախոսի Երեւանում
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով Ֆուտբոլային կառավարման եւ էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլը կբանախոսի Երեւանում: Ֆուտբոլը դիտարկելով որպես հսկայական տնտեսություն եւ կարեւորելով ֆուտբոլի կառավարման ժամանակակից մոդելները, Շոն Համիլը այս եւ այլ թեմաների շուրջ օգոստոսի 21-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կհանդիպի մարզչական PRO արտոնագրի դասընթացի մասնակիցների հետ: Հանդիպումը տեղի է ունենում դասընթացի հերթական փուլում, որին մասնակցում են Հայաստանի ազգային հավաքական թիմերի եւ ակումբների գլխավոր մարզիչներ, ովքեր մարզչական գիտելիքներից բացի պետք է տիրապետեն նաեւ... մանրամասն »

20.08.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Թբիլիսի
Այսօր առավոտյան Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Վրաստան, որտեղ անցկացնելու է հերթական ուսումնամարզական հավաքը: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը: Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի Թբիլիսիում և հավաքի շրջանակներում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան Թբիլիսիում օգոստոսի 22-ին և 24-ին: Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Գևորգ... մանրամասն »

20.08.2012
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 17-րդ տուր
Օգոստոսի 20-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները՝ «Իմպուլս-2»-«Արարատ-2» 0:1 (0:1) Արարատ, «Այգ» մարզադաշտ Մրցավար՝ Ռուզաննա Պետրոսյան Գոլը՝ Արթուր Մեսրոպյան, 41 «Ալաշկերտ»-«Կինգ դելյուքս» 2:0 (1:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Գևորգ Եղոյան Գոլերը՝ Գրիգոր Մկրտչյան, 12, Հովհաննես Մնացականյան, 89 «Գանձասար-2»-«Բանանց-2» 3:2 (2:1) Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Գոլերը՝ Հայրապետ Ավագյան, 15,... մանրամասն »

18.08.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 19-րդ տուր
Օգոստոսի 18-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Արարատ»-«Ուլիս» 1:2 (1:0) Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արման Ղուշչյան Գոլերը՝ Գևորգ Նռանյան, 44 («Արարատ»), Արագոնե դա Սիլվա, 64, Շոթա Ջիքիա, 77 («Ուլիս») «Գանձասար»-«Իմպուլս» 3:0 (2:0) Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան Գոլերը՝ Բեմիամին Մանուչարյան, 17, Յամադոու Կեյտա, 27, Դումբիա Դիակարդիա, 79 մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel