Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.04.2008
ՀՀ Առաջին խմբի առաջնություն. 2-րդ տուր
Ապրիլի 18-ին տեղի ունեցան Հայաստանի 2008 թվականի առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի հետևյալ հանդիպումները` "Բանանց-2" - "Փյունիկ-2" 0-2 Գոլեր` Հովհաննես Շահինյան, 52, Սարգիս Արոյան, 71 "Շենգավիթ" - "Արարատ-2" 0-0 "Շիրակ-2" - "Գանձասար-2" 0-0 Երկրորդ տուրի վերջին խաղում, որը տեղի կունենա ապրիլի 20-ին, կմրցեն «Պատանին» ու «Միկա-2»-ը: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

15.04.2008
«Շենգավիթը» հանդես կգա «Էրեբունի» մարզադաշտում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինն այսուհետ Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Շենգավիթ» թիմն 2008 թվականի իր բոլոր տնային հանդիպումներն Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Երևանի «Էրեբունի» մարզադաշտում: մանրամասն »

14.04.2008
ՀՀ Գավաթի խաղարկություն. կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներ
Ապրիլի 14-ին տեղի ունեցան ՀՀ Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները` «Փյունիկ» - «Արարատ» 1:2 Գոլեր` Միհրան Մանասյան, 85 («Փյունիկ»); Սարգիս Մովսիսյան, 47, Մարկոս, 78 («Արարատ») «Բանանց» - «Միկա» 3:1 Գոլեր` Նորայր Գյոզալյան. 61, 72-11մ, Սիմեոն Զլատև, 86 («Բանանց»); Ալեքս, 43 («Միկա»): Պատասխան խաղերը տեղի կունենան ապրիլի 23-ին: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

13.04.2008
Ֆուտզալ. Եվրոպայի առաջնություն. մինչև 21 տարեկան. Հայաստան-Խորվաթիա 1:14
Ապրիլի 13-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում Հայաստանի ֆուտզալի երիտասարդական հավաքականը կրեց իր երրրորդ անընդմեջ պարտությունը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Այս անգամ մրցակիցը Խորվաթիայի ընտրանին էր, որին մեր տղաները պարտվեցին խոշոր` 1:14 հաշվով: Խմբի մյուս մրցավեճում չեխերը 9:4 հաշվով առավելության հասան մակեդոնացիների նկատմամբ: 7-րդ խմբի, որում նաև ընդգրկված էր Հայաստանի երիտասարդական հավաքականը, մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է` Խորվաթիա` 7 միավոր, Չեխիա` 7 միավոր, Մակեդոնիա` 3 միավոր, Հայաստան` 0 միավոր: Խփած և բաց թողած գնդակների... մանրամասն »

12.04.2008
Ֆուտզալ. Եվրոպայի առաջնություն. մինչև 21 տարեկան. Հայաստան-Մակեդոնիա 0:2
Ապրիլի 11-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում Հայաստանի ֆուտզալի երիտասարդական հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Այս անգամ մեր ընտրանին 0:2 հաշվով պարտություն կրեց տանտերերից` Մակեդոնիայից: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում, իսկ Մակեդոնիայից զատ, մեր մրցակիցներն են, Չեխիայի ու Խորվաթիայի հավաքականները: Երկրորդ տուրի մյուս` Չեխիա-Խորվաթիա մրցավեճն, ավարտվեց ոչ ոքի`2:2 հաշվով: Ապրիլի 13-ին մրցաշարի վերջին խաղում մեր տղաները կմրցեն... մանրամասն »

11.04.2008
Ֆուտզալ. Եվրոպայի առաջնություն. մինչև 21 տարեկան. Հայաստան-Չեխիա 2:6
Ապրիլի 10-ին Հայաստանի ֆուտզալի երիտասարդական հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Մեր ընտրանին 2:6 հաշվով պարտվեց Չեխիայի թիմին: Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ աչքի ընկավ Կարո Հովհաննիսյանը: Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկված է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում, իսկ մեր մրցակիցներն են Մակեդոնիայի, Չեխիայի ու Խորվաթիայի հավաքականները: Մրցաշարը տեղի է ունենում Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքում: Առաջին տուրի մյուս մրցավեճում տանտերերը 1:3 հաշվով պարտվեցին խորվաթներին: Այսօր մեր տղաները... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel