Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.03.2008
ՀՀ Գավաթի խաղարկություն. 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումներ
Մարտի 28-ին և 29-ին տեղի ունեցան ՀՀ Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները` "Արարատ-2" - "Միկա" - 0:4 (առաջին խաղ` 0:7), "Շենգավիթ" - "Շիրակ" - 1:0 (1:3), "Միկա-2" - "Կիլիկիա" - 2:3 (0:2), "Բանանց-2" - "Ուլիս" - 1:2 (1:4), "Փյունիկ-2" - "Գանձասար" - 0:5 (0:3) և "Պատանի" - "Փյունիկ" - 0:4 (2:11): Մանրամասները կարող եք տեսնել այստեղ Այսպիսով ¼ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը` "Միկա" - "Կիլիկիա", "Շիրակ" -... մանրամասն »

26.03.2008
Ընկերական հանդիպում.Ղազախստան - Հայաստան 0:1
Մարտի 26-ին հոլանդական Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ: Մեր թիմի կազմում 62-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Էդգար Մանուչարյանը: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոց հարվածն ու հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն բաց թողեց: Հայաստանի հավաքական` Գ. Կասպարով, Ս. Հովսեփյան, Ռ.Արզումանյան, Ա, Թադևոսյան, Ա. Մկրտչյան, Լ. Պաչաջյան, Ռ. Խաչատրյան, (Կ. Ալեքսանյան, 78) Ա.... մանրամասն »

24.03.2008
Հայաստանի հավաքականը մեկնեց Հոլանդիա
Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հոլանդիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել Մարտի 26-ին Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում կայանալիք Ղազախստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ Ղազախստան - Հայաստան մրցավեճը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին, իսկ հանդիպման մրցավար է նշանակվել հոլանդացի Պիտեր Վինկը: Ստորև ներկայացնում ենք այն 18 ֆուտբոլիստի ցուցակը, ովքեր մեկնել են Հոլանդիա` Դարպասապահներ Գևորգ Կասպարով («Ռահահան», Իրան) Մայիս Ազիզյան («Ուլիս») Պաշտպաններ Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)... մանրամասն »

22.03.2008
ՀՀ Գավաթի խաղարկություն. 1/8 եզրափակիչ
Մարտի 21-ին եւ 22-ին տեղի ունեցան ՀՀ Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումները` «Միկա» - «Արարատ-2» - 7:0, «Շիրակ» - «Շենգավիթ» - 3:1, «Կիլիկիա» - «Միկա-2» - 2:0, «Փյունիկ» - «Պատանի» - 11:2, «Ոլիս» - «Բանանց-2» - 4:1, «Գանձասար» - «Փյունիկ-2» - 3:0: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

20.03.2008
Հայտարարություն
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության և ՀՀ Գավաթի խաղարկության բոլոր հանդիպումների արձանագրություններն այսուհետև կարող եք ներբեռնել ՀՖՖ պաշտոնական կայքից մանրամասն »

17.03.2008
Յան Պոուլսենը հրապարակեց հավաքականի ընդլայնված կազմը
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի, որոնցից 20-ը կմեկնեն Հոլանդիա` մասնակցելու 2008 թվականի մարտի 26-ին նախատեսված Ղազախստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հոլադական Ռոտերդամ քաղաքի արվարձան` Պերնիսում: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը` Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան) Գևորգ Կասպարով («Ռահահան», Իրան) Մայիս Ազիզյան... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel