Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.03.2008
Ղազախստան – Հայաստան ընկերական խաղը տեղի կունենա Հոլանդիայում
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ու Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համաձայնության են եկել 2008 թվականի Մարտի 26-ին ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Օրերս վերջնականապես համաձայնեցվել է, որ այդ մրցավեճը տեղի կունենա հոլանդական Ռոտերդամ քաղաքի արվարձան` Պերնիսում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: Հանդիպման մրցավար է նշանակվել հոլանդացի Պիտեր Վինկը: մանրամասն »

13.03.2008
Հունիսի 1-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` 2008 թվականի հունիսի 1-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Հունաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպումը տեղի կունենա գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում: մանրամասն »

12.03.2008
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 83-րդն է
2008 թվականի Մարտի 12-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 2 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 83-րդ հորիզոնականը: Առաջին տեղը շարունակում է պահպանել Արգենտինայի հավաքականը, որին հետևում է Բրազիլիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում են իտալիացիները: 1. Արգենտինա – 1556 (միավոր) 2. Բրազիլիա – 1514 3. Իտալիա – 1505 4. Իսպանիա – 1355 5. Գերմանիա – 1294 6. Չեխիա – 1253 7. Ֆրանսիա – 1234 8. Պորտուգալիա – 1206 9. Հոլանդիա –... մանրամասն »

11.03.2008
Հայկական 8 ակումբին կշնորհվեն արտոնագրեր
2008 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեի (առաջին ատյանի մարմին) նիստը, որի ժամանակ քննարկվեց ակումբներին արտոնագիր շնորհելու հարցը: Նիստին մասնակցում էին արտոնագրման կոմիտեի նախագահ` Արմեն Ղամբարյանը, տեղակալ` Աշոտ Մանուկյանը, անդամներ` Մարինա Տաշչյանը, Հակոբ Համբարձումյանը, Խաչիկ Դանիելյանը: Հրավիրված էին արտոնագրման համակարգի փորձագետներ: Նիստին արտոնագրման բաժինը ներկայացնում էր` արտոնագրման բաժնի պետի տեղակալ` Արթուր Ազարյանը: Որոշվեց բոլոր ակումբներին` «Փյունիկին», «Բանանցին», «Միկային»,... մանրամասն »

11.03.2008
Հաստատվել են 2008թ. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերն ու լոգոները
Հաստատվել են 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերն և լոգոները: Հաստատվել է նաև Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղացանկը : Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող "Բանանց-3" թիմը անվանափոխվել է "Պատանիի": Կից ներկայացնում ենք Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերն ու լոգոները: ( ԲԽ-2008 , ԱԽ-2008 ) մանրամասն »

04.03.2008
Տեղի ունեցավ Հայաստանի 2008թ. գավաթի խաղարկության վիճակահանությունը
Այսօր տեղի ունեցան 2008 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության ու Բարձրագույն խմբի առաջնության աղյուսակում թիմերի զբաղեցվող տողերը որոշելու վիճակահանությունը: Բարձրագույն խմբի խաղացանկը կազմվելու է ըստ թիմերի ստացած համարների: Կից ներկայացնում ենք արդյունքները Գավաթի խաղարկություն Բարձրագույն խումբ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel