Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.03.2008
Ֆուտզալ. Հայաստան - Ֆինլանդիա 0:1
Մարտի 3-ին չեխական Խրուդիմ քաղաքում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը 2008 թ. աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մրցակիցը Ֆինլանդիայի հավաքանն էր, որին մեր տղաները զիջեցին 0:1 հաշվով: Խմբի մյուս խաղում չեխերն առավելության Ադրբեջանի ընտրանու նկատմամբ 3:2 հաշվով: Ի դեպ հաղթական գոլը տանտերերը խփեցին հանդիպման ավարտից մեկ րոպե առաջ: Չեխիայի ընտրանին 9 միավորով ճանաչվեց խմբի հաղթող ու հայտնվեց հաջորդ փուլում: մանրամասն »

01.03.2008
Ֆուտզալ. Չեխիա – Հայաստան 2:0
Փետրվարի 29-ին չեխական Խրուդիմ քաղաքում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը 2008 թ. աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարի շրջանակներում: Տանտերերի` Չեխիայի հավաքականի հետ խաղում, մեր տղաները պարտվեցին 0:2 հաշվով: Ադրբեջանի ընտրանին 4:2 հաշվով հաղթեց ֆիններին եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Հայաստանի ու Ֆինլանդիայի թիմերը կորցրեցին խմբից դուրս գալու բոլոր հնարավորությունները: մանրամասն »

29.02.2008
Հայտարարություն
«Բանանց», «Քոլեջ» և «Ֆուրման» ֆուտբոլային ակումբները հավաքագրում են 1992-ից մինչև 1998 (ներառյալ) թվականներին ծնված աղջիկներին: Ակումբների կոնտակտները` «ԲԱՆԱՆՑ» ՖԱ – Հասցե` Ջիվանու 2 Հեռ` 091 50 19 56 «ՖՈՒՐՄԱՆ» ՖԱ – Հասցե` Բեկնազարյան 5, թիվ 188 միջնակարգ դպրոց Հեռ`091 01 06 30 «ՔՈԼԵՋ» ՖԱ – Հասցե` Մոլդովական 32 ա. Առևտրի և սպասարկման պետական քոլեջ Հեռ` 67 23 01 093 93 07 08 մանրամասն »

28.02.2008
Ֆուտզալ. Հայաստան - Ադրբեջան 1:9
Փետրվարի 28-ին չեխական Խրուդիմ քաղաքում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանին 1:9 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Վլադիմիր Մխիթարյանը: Խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն: Մանրամասն կարող եք տեսնել այստեղ... մանրամասն »

25.02.2008
Հրապարակվեց Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի կազմը
Փետրվարի 25-ին Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, հրապարակեց հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր փետրվարի 27-ից մարտի 2-ը չեխական Պարդուբիցե քաղաքում կմասնակցեն 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Չեխիայի, Ֆինլանդիայի եւ Ադրբեջանի ընտրանիները: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական հրավիրված խաղացողների ցուցակը` Էռնեստ Ակոպով Արտակ Հարությունյան Հակոբ Լոբասյան Արթուր Կարապետյան Ռոման Սիմոնյան Արմեն Գյուլամբարյան Արմեն... մանրամասն »

21.02.2008
ՀՖՖ-ն պարգևատրվեց ՈՒԵՖԱ-ի դիպլոմով
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան 2003 թվականից մասնակցում է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող "Grassroots Football" ծրագրի հետ կապված բոլոր միջոցառումներին: "Grassroots Football" ծրագիրն իրականացվում է ՈՒԵՖԱ-ի կողմից, որի նպատակն է մասայական ֆուտբոլի զարգացումը Եվրոպական Ֆուտբոլային Ասոցիացիաների Միության անդամ բոլոր երկրներում: 2007 թվականին ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է դիպլոմով` որպես "Grassroots Football" ծրագրի շրջանակներում տարվա լավագույն միջոցառում անցկացրած ֆեդերացիա (Most Valuable Grassroots Football Event 2007): 2008 թվականի փետրվարի 20-ին նշված... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel