Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.02.2008
Բելառուս-Հայաստան 1:2
Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Մալթայի միջազգային մրցաշարի երկրորդ տուրը: Հայաստանի ազգային հավաքականն ուժերը չափեց Բելառուսի ազգային ընտրանու հետ: Հաշիվը 5-րդ րոպեին բացեց մրցակցի հարձակվող Վյաչեսլավ Գլեբը, սակայն արդեն 19-րդ րոպեին մեր թիմին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Գոլի հեղինակն է Արարատ Առաքելյանը: Իսկ հանդիպման 77-րդ րոպեին Արա Հակոբյանը անկյունայինի խաղարկումից հետո հաղթանակ պարգևեց Հայաստանի ընտրանուն: Նշենք նաև, որ 84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվել էր մեր հավաքականի պաշտպան Ալեքսանդր Թադևոսյանը: Այս խաղից հետո Հայաստանի ազգային ընտրանին,... մանրամասն »

02.02.2008
Մալթա - Հայաստան 0:1
Այսօր մեկնարկեց Մալթայի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Բելառուսի և Իսլանդիայի ազգային հավաքականները: Մրցաշարի առաջին խաղում բելառուսները հաղթեցին Իսլանդիայի ընտրանուն` 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներն են` Ռոման Վասիլյուկը (33') և Պավել Պլասկոննին (47'): Իսկ մեր ազգային ընտրանին առավելության հասավ տանտերերի նկատմամբ` 1:0 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Արա Հակոբյանը: Հայաստանի հավաքական ` Մ. Ազիզյան, Կ. Դոխոյան, Ռ. Արզումանյան, Ա. Թադևոսյան (Հ. Մխիթարյան, 75'), Ա. Մկրտչյան, Ա. Առաքելյան (Կ.... մանրամասն »

31.01.2008
Որոշվեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկը
Հունվարի 30-ին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որից հետո վիճակահանության արդյունքում որոշվեց և հաստատվեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկը: Հիշեցնենք, որ 5-րդ խմբում հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականը, որի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Էստոնիայի ազգային ընտրանիները: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը` 06.09.2008 Հայաստան – Թուրքիա 10.09.2008 Իսպանիա – Հայաստան 11.10.2008 Բելգիա – Հայաստան 15.10.2008 Բոսնիա... մանրամասն »

30.01.2008
Յան Պոուլսենը հրապարակեց հավաքականի կազմը
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, հրապարակել է փետրվարի 2-ից 6-ը կայանալիք Մալթայի միջազգային մրցաշարին մեկնող ֆուտբոլիստների ցուցակը: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում մեր հավաքականի մրցակիցները կլինեն տանտերերը, ինչպես նաև Իսլանդիայի ու Բելառուսի ընտրանիները: Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կազմը` Դարպասապահներ Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան) Մայիս Ազիզյան («Ուլիս») Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ») Պաշտպաններ Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա) Կարեն... մանրամասն »

29.01.2008
Հայաստանի ֆուտզալի հավաքականները ձեռնունայն վերադարձան Իրանից
Հունվարի 26-ից 28-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականները գտնվում էին Իրանում, որտեղ անցկացրեցին երկու ընկերական հանդիպում: Նախ մեր ընտրանին, որում ընդգրկված էին ֆուտբոլիստներ և ազգային, և' երիտասարդական հավաքականներից, մրցեց Իրանի ազգային երկրորդ հավաքականի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկան Ռուսաստանի "Միտիշի" թիմից հրավիրված երիտասարդ Կարո Հովհաննիսյանը եւ Արմեն Սանամյանը` Երևանի "Եվրոպայից": Այնուհետեւ նույն թիմը հանդիպեց արդեն Իրանի ազգային հավաքականի հետ եւ կրկին զիջեց` այս անգամ 3:8 հաշվով: Երկու գնդակ մրցակցի դարպասն ուղարկեց Կարո... մանրամասն »

24.01.2008
Յան Պոուլեսնը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Հունվարի 24-ին տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, ով ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ` դանիացի մասնագետ Յան Պոուլսենին։ Ստորև ներկայացնում ենք Յան Պոուլսենի ‎ֆուտբոլային կենսագրությունը` Յան Բորգե Պոուլսեն Ծնվել է` 23.03.1946 Ֆուտբոլիստ` 1969-1976 Ֆրեմ Կոպենհագեն 1976-1978 Ստորե Հեդինգե Մարզիչ` 1976-1978 Ստորե Հեդինգե (խաղացող մարզիչ) 1979-1980 Ֆրեմ Կոպենհագեն (երիտասարդական թիմի մարզիչ) 1981-1982 Ֆրեմ Կոպենհագեն 1983-1986 Կոգե 1987-1989 Ֆրեմ Կոպենհագեն 1990-1992 Դանիայի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel