Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.12.2007
Տեղի ունեցավ Հայաստանի 16-րդ առաջնության հանդիսավոր մրցանակաբաշխությունը
Երեկ, դեկտեմբերի 5-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի 16-րդ ազգային առաջնության մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը։ Երեկոյի հանդիսավար` Մարկ Սաղաթելյանը շնորհավորեց ֆուտբոլիստներին, մարզիչներին, բոլոր ներկաներին 2007թ մրցաշրջանի ավարտման կապակցությամբ եւ բեմ հրավիրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Պարոն Հայրապետյանը ողջունեց բոլոր ներկաներին, շնորհավորեց բոլորին մրցաշրջանի ավարտի կապակցությամբ, նշելով որ այս տարին «հայկական ֆուտբոլի ծննդյան տարին է» եւ հույս հայտնեց, որ ապագայում էլ մեր... մանրամասն »

28.11.2007
U-19 էլիտ փուլը տեղի կունենա Երեւանում
Մանկապատանեկան ֆուտբոլին նվիրված 9-րդ կոնֆերանսի շրջանակներում, որն անցկացվեց Ֆրանսիայի Կան քաղաքում տեղի ունեցավ մինչեւ 19 տարեկանների հավաքականների ԵՎՐՈ-2008 Էլիտ փուլի վիճակահանութոյւնը։ Հայաստանի հավաքականը ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իսպանիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ընտրանիները։ Մրցաշարը տեղի կունենա 2008 թ. մայիսի 22-27-ը Երեւանում։ Ստորեւ ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը 22.05 ՈՒԿՐԱԻՆԱ-ԻՍՊԱՆԻԱ 22.05 ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 24.05 ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ 24.05 ԻՍՊԱՆԻԱ-ԹՈՒՐՔԻԱ 27.05 ԹՈՒՐՔԻԱ-ՈՒԿՐԱԻՆԱ 27.05 ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՊԱՆԻԱ մանրամասն »

25.11.2007
Հայտնի դարձան մեր մրցակիցները աշխարհի առաջնության ընտրական փուլում
Այսօր հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի ունեցավ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը ընդգրկվեց 5-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի եւ Էստոնիայի հավաքականները։ մանրամասն »

24.11.2007
Հետաձգված հանդիպումը հաջողություն բերեց սերբերին
Սերբիյաի հավաքականը հաղթանակ տարավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ 1։0 հաշվով ԵՎՐՈ-2008 ընտրական մրցաշարի վերջին խաղում։ Հիշեցնենք, որ այս հանդիպումը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 17-ին, սակայն այն հետաձգվել էր առատ ձյան պատճառով։ Միակ գոլի հեղինակ, ինչպես եւ երեւանյան հանդիպման ժամանակ դարձավ Սերգեյ Օստապենկոն, այս անգամ գրավելով սեփական դարպասը։ մանրամասն »

21.11.2007
Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց ԵՎՐՈ-2008 ընտրական մրցաշարը
Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց ԵՎՐՈ-2008-ի վերջին խաղում, զիջելով Ղազախստանի հավաքականին 0։1 հաշվով։ Միակ գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Օստապենկոն, մեն մենակ դուրս գալով Ռոման Բերեզովսկու դեմ։ 1-ին խմբի մյուս հանդիպումներում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց Պորտուգալիա-Ֆինլանդիա խաղում, բելգիացիները հաղթեցին ադրբեջանցիներին, իսկ Սերբիյաի հավաքականը ոչ ոքի կորզեց խմբի հաղթող` Լեհաստանի հավաքականից։ Մանրամասն հանդիպումների արդյունքներին եւ մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ ։ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel