Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.08.2012
Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Բելառուսի ընտրանուն
Օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին ընդունել էր Բելառուսի հավաքականին և պարտվեց 1:2 հաշվով : Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով առավելություն մրցակցի նկատմամբ, մեր թիմին այնուամենայնիվ չհաջողվեց հաղթանակ տոնել: Հանդիպման ելքը վճռեցին Ռենան Բրեսանի խփած երկու գոլերը, թեև մեր ֆուտբոլիսները կարողացան մեկ գնդակ ուղարկել Ժևնովի պաշտպանած դարպասը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Բելառուսի հավաքականի պաշտպան Դմիտրի... մանրամասն »

15.08.2012
Վ.Մինասյան «Ես նման տեղեկություններ չունեմ...»
Մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն առաջիկայում գլխավորելու է Կրասնոդարի «Կուբանը» եւ որ Դան Պետրեսկուի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվում է «Կուբանի» գլխավոր մարզչի ամենահիմնական հավակնորդը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ ինքն այդ մասին լսում է առաջին անգամ եւ որ ինքը նման տեղեկություններ չունի»: մանրամասն »

14.08.2012
Մրցավարները ներողություն են խնդրում "Գանձասար"-ից եւ նրա երկրպագուներից
Օգոստոսի 9-ին տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ մրցավարների թույլ տված սխալն ազդել է խաղի ելքի վրա եւ, բնականաբար, առաջացրել "Գանձասարի" եւ նրա երկրպագուների դժգոհությունը: Հանդիպումը սպասարկած մրցավար Սուրեն Բալիյանը եւ մրցավարի օգնական Արմեն Կոստանյանը հրապարակավ դիմել են "Գանձասարին" եւ նրա երկրպագուներին, որում մասնավորապես ասված է. "Լինելով «Փյունիկ»-«Գանձասար» խաղի մրցավար խոր ափսոսանք եմ ապրում խաղի 67-րդ րոպեին «Գանձասարի»... մանրամասն »

14.08.2012
Ազգային հավաքականը նախապատրաստվում է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 13-ից Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը՝ հանգրվանելով ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Թիմը նախապատրաստվում է օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպմանը: Նույն օրը երեկոյան թիմն անկացրեց առաջին մարզումը, որը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «բացել» էր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ու Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար:... մանրամասն »

14.08.2012
Հայաստան-Բելառուս հանդիպումը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմը
Օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմը՝ Դավիթ Խարիտոնաշվիլու գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Զազա Պիպիան և Լևան Տոդրիան: Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Լևան Կվարացխելիան: մանրամասն »

14.08.2012
Բելառուսի ազգային հավաքականը ժամանեց Երևան
Օգոստոսի 14-ին Երևան ժամանեց Բելառուսի ազգային հավաքականը: Այսօր, ժամը 19:30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում բելառուս ֆուտբոլիստները կանցկացնեն իրենց առաջին մարզումը: Մարզման առաջին 15 րոպեն բաց է ԶԼՄ ներկայացուցիչների համար: Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատևի մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր, ժամը 20:30-ին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel