Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.12.2012
Ռուբեն Հայրապետյան. "Սպասում եմ Դավիթ Մանոյանի վերադարձին"
"Թե ես, թե ազգային հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները, թե հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները անհամբեր սպասում ենք Դավիթ Մանոյանի շուտափույթ ապաքինմանն ու վերադարձին: Դավիթը կամային հատկանիշներով ուժեղ երիտասարդ է, եւ վստահ եմ, որ հաջողությամբ կանցնի հետվիրահատական փուլը եւ առաջիկայում կմիանա իր սիրելի թիմին` Հայաստանի ազգային հավաքականին". ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: մանրամասն »

13.12.2012
Բոլորը սպասում են Դավիթ Մանոյանի վերադարձին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի skype հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին (տեսանյութ) Դավիթ, ինչպե՞ս անցավ վիրահատությունդ Շնորհակալություն, սպասվածից լավ: Նախնական տվյալներով ապաքինումը պետք է տևեր 3-5 ամիս, բայց պարզվեց, որ հնարավոր է սահմանափակվի 3-4 ամսով: Ամեն ինչ լավ է, ուղղակի ժամանակ է պետք: Սա հին վնասվա՞ծքդ է, որ ստացել էիր դեռևս “Միկայի” դեմ խաղի ժամանակ: Այս վնասվածքը ես ստացել եմ 2009 թվականին: Զագրեբի “Դինամոյի” պատասխան խաղից առաջ՝ նախախաղային մարզման ժամանակ, կտրեցի մենիսկս: Տարվա վերջում ես... մանրամասն »

13.12.2012
Յուրօրինակ ողջույն Դավիթ Մանոյանին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, մարզչական շտաբը եւ ազգային հավաքականի այս պահին Հայաստանում գտնվող տղաներն այս յուրօրինակ ողջույնն են հղել Դավիթ Մանոյանին եւ շնորհավորել են վերջինիս Գերմանիայում տարած հաջող վիրահատության առիթով: մանրամասն »

10.12.2012
Հենրիխ Մխիթարյան. «… Նույնիսկ 30 գոլ հավաքականի մարզաշապիկով» (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով Երևան է ժամանել մի քանի օր առաջ, բացառիկ հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին: Հարցազրույցի տեսանյութը կարող եք տեսնել այստեղ -Հենրիխ, բարի գալուստ: Ինչպես ե՞ս: Ինչպե՞ս ես սկսում արձակուրդդ: -Լավ, շնորհակալություն: Ժամանակս հիմնականում անցկացնում եմ հարազատների և բարեկամների հետ, փորձում եմ ավելի շատ նրանց հետ լինել, որպեսզի կարողանամ կարոտս առնել: -Հենրիխ, այս տարի դու դարձար հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց Չեմպիոնների լիգայի մրցաշարում:... մանրամասն »

06.12.2012
Ֆլեմմինգ Սերիցլեվ. «ՊՐՈ արտոնագրով հայ մարզիչները կարող են աշխատել եվրոպական ցանկացած ակումբում»
2012 թվականի դեկտեմբերի 3-7-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, ընթանում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի հերթական մոդուլը: Ինչպես գիտենք, ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչները, ՀՖՖ մարզչական հրահանգիչները, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Դասընթացի առաջին երկու օրերը նվիրված էին դարպասապահությանը: Տեսական և գործնական պարապմունքներն անցկացնում էր ՖԻՖԱ-ի հրահանգիչ, սլովակ մասնագետ Ալեքս Վենցելը, ով հրավիրվել էր ՀՖՖ կողմից: Հենց այս պատճառով... մանրամասն »

06.12.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel