Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.07.2012
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Հուլիսի 28-ին նշանակված «Արարատ»-«Շիրակ» հանդիպումը տեղափոխվել է և կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում հուլիսի 29-ին, ժամը 18:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

20.07.2012
Հայաստան Մ-19 – Հայաստան Մ-17 2:1
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականին: Հայաստանի ընտրանիների միջև ստուգողական հանդիպումը կայացել է այսօր Հանքավանի մարզաբազայում: Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու կազմում 58-րդ և 72-րդ րոպեներին աչքի ընկավ Վիուլեն Այվազյանը: Հանդիպման 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նորայր Տիգրանյանը: մանրամասն »

19.07.2012
«Շիրակը» և «Գանձասարը» պարտվեցին Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի հանդիպումներում
Հուլիսի 19-ին Եվրոպայի Լիգայի խաղարկության երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումները անցկացրեցին «Շիրակը» և «Գանձասարը»: Գյումրեցիները հյուրընկալվել էին իսրայելյական «Բնեյ Յեհուդային», իսկ «Գանձասարը» Ժնևում մրցել է «Սերվետի» հետ: Երկու հանդիպումն էլ ավարտվեց նույն` 2:0 հաշվով հօգուտ դաշտի տերերի: Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին: Հանդիպումների վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

17.07.2012
Երևանի «Ուլիսը» նվազագույն հաշվով զիջեց «Շերիֆին»
Հուլիսի 17-ին մեկնարկեց 2012-2013թթ. Չեմպիոնների Լիգայի խաղարկության երկրորդ որակավորման փուլը: Հայաստանի չեմպիոն` Երևանի «Ուլիսը», Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր մոլդովական «Շերիֆին»: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ հյուրերի: 60-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Սերգեյ Գեորգիևը: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Տիրասպոլում: Հուլիսի 19-ին Եվրոպայի Լիգայի խաղարկության երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումները կանցկացնեն «Շիրակը» և «Գանձասարը»: Գյումրեցիները... մանրամասն »

16.07.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ոչ ոքի խաղաց “Շիրակ-2”-ի հետ
Հուլիսի 16-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ոչ ոքի՝ 1:1 հաշվով ավարտել է առաջին ստուգողական հանդիպումը “Շիրակ-2” թիմի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանքավանում, որտեղ Հայաստանի պատանեկան ընտրանին անցկացնում է ուսումնամարզակական հավաք: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ասլանյանը: Հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ: մանրամասն »

13.07.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք Հանքավանում
Հուլիսի 15-ից Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք Հանքավանի մարզաբազայում: Հավաքը կտևի մինչև հուլիսի 22-ը, որի ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանին կանցկացնի մեկ ստուգողական հանդիպում: Հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին կհանդիպեն Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների ազգային հավաքականները: Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Արթուր Հովհաննիսյան “Մարտունի-Ալաշկերտ” Գևորգ Հարությունյան... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel