Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.07.2012
«Շիրակը» և «Գանձասարը»` Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլում են
Հուլիսի 12-ին կայացան Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը» հաջող հանդես եկան և կշարունակեն պայքարը մրցաշարում: Իսկ Երևանի «Փյունիկը» հրաժեշտ տվեց եվրոպական ասպարեզին: «Շիրակն» ընդունել էր Մոնտենեգրոյի «Ռուդար» թիմին և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Առաջին խաղում գյումրեցիները հաղթանակ էին տոնել 1:0 հաշվով և երկու հանդիպումների արդյունքում դուրս եկան Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլ, որտեղ կհանդիպեն Իսրայելի «Բնեյ Յեհուդա» թիմի հետ:... մանրամասն »

12.07.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

10.07.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը անցկացնում է ուսումնամարզական հավաք Հանքավանում
Հուլիսի 10-ից Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանի մարզաբազայում: Տասնօրյա հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Հուլիսի 16-ին ժամը 12:00-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը կխաղա «Շիրակ-2»-ի, իսկ հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին կհանդիպի Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանը հրավիրել է հավաքի հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Անատոլի Այվազով,... մանրամասն »

09.07.2012
ՀՖՖ-ն մեկնարկեց մարզչական Բ արտոնագրի հերթական դասընթացը
2012թ-ի հուլիսի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն`Ֆուտբոլի Ակադեմիայում եռօրյա սեմինար-պարապմունքով մեկնարկեց մարզչական Բ արտոնագրի հերթական դասընթացը: Դասընթացին մասնակցող 35 ուսանողների թվում կան ինչպես Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի ակումբները ներկայացնող մարզիչներ, այնպես էլ նորեկներ մարզչական բնագավառում: Դասընթացը վարում են ՀՖՖ հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը, Աշոտ Ավետիսյանը և Սուրեն Չախալյանը: Դասընթացի տևողությունը 4 ամիս է, այն կավարտվի ս.թ. նոյեմբեր ամսին ավարտական քննություններով: Բ մարզչական արտոնագրի դասընթացի հաջորդ երեք... մանրամասն »

07.07.2012
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 13-րդ տուր
Հուլիսի 7-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները՝ «Շենգավիթ»-«Բանանց-2» 0:3 (0:2) Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ Մրցավար՝ Արթուր Սաֆարյան Գոլերը՝ Արտակ Դաշյան, 35, Նարեկ Ամիրյան, 45, Դավիթ Ասլանյան, 81 «Շիրակ-2»-«Կինգ դելյուքս» 1:1 (0:1) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Գևորգ Եղոյան Գոլերը՝ Հայկազ Գևորգյան, 89, 11մ («Շիրակ-2»), Արա Հովհաննիսյան, 6 («Կինգ դելյուքս») «Միկա-2»-«Իմպուլս-2» 1:0... մանրամասն »

06.07.2012
Հայաստանյան ակումբները մեկնարկեցին Եվրոպայի Լիգայում
Հուլիսի 5-ին Հայաստանյան ակումբներից երեքը` «Փյունիկը», «Շիրակը» և «Գանձասարը» անցկացրեցին 2012-2013թթ. Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին որակավորման փուլի առաջին հանդիպումները: Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն կրեց Մոնտենեգրոյի ներկայացուցիչ «Զետայից»: Երկրորդ խաղում Գյումրիի «Շիրակն» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի մեկ այլ թիմի` «Ռուդարին»: Գոլի հեղինակ դարձավ Լամին Լի Յորոն: Կապանի «Գանձասարը» նույնպես արտագնա խաղում զիջեց Ֆարերյան կղզիները... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel