Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.06.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Հունիսի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

26.06.2012
"Մենք արդեն ունենք մեր մրցակից թիմերի ամբողջական պատկերը". Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլային ակումբների եւ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների պատվիրակությունը մեկնել էր Լեհաստան` ներկա գտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այցը նախատեսված էր Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկնդիրների ծրագրով և հանդիսանում էր դասընթացի փուլերից մեկը: Մեր ֆուտբոլային մասնագետներն այցելել և ուսումնասիրել են 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի, Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հանդիպումները: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան... մանրամասն »

26.06.2012
Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Հուլիսի 1-ին նշանակված «Շիրակ»-«Միկա» հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հունիսի 30-ին, ժամը 18:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

25.06.2012
Հայաստանի առաջնություն. Առաջին խումբ. 11րդ տուր
Հունիսի 25-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի հանդիպումները՝ «Փյունիկ-2»-«Արարատ-2» 3:0 (2:0) Երևան, «Փյունիկ» մարզադաշտ Մրցավար՝ Նելլի Ստեփանյան Գոլերը՝ Դավիթ Լևոնյան, 20, 11մ, Վիգեն Ավետիսյան, 27, Վարդան Բակալյան, 68 «Միկա-2»-«Գանձասար-2» 4:4 (1:1) Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար՝ Արթուր Սաֆարյան Գոլերը՝ Հենրիկ Հարությունյան, 14, 55, Արթուր Բադալյան, 53, ինքնագոլ, 90+1, Արման Հակոբյան, 88 («Միկա-2»), Սարգիս Նասիբյան, 32, Հայրապետ Ավագյան, 54, 74... մանրամասն »

25.06.2012
2012-2013թթ. Չեմպիոնների Լիգա. «Ուլիսը» կմրցի «Շերիֆի» հետ
Հունիսի 25-ին շվեյցարական Նիոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ 2012-2013թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարի առաջին երկու որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» պայքարը կսկսի երկրորդ որակավորման փուլից, որտեղ կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ: Երկրորդ որակավորման փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 17-18-ին և 24-25-ին: մանրամասն »

25.06.2012
Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները Եվրոպայի Լիգայում
Հունիսի 25-ին շվեյցարական Նիոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ 2012-2013թթ. Եվրոպայի լիգայի մրցաշարի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացված է երեք թիմով: «Փյունիկը», «Գանձասարը» և «Շիրակը» պայքարի մեջ կմտնեն առաջին որակավորման փուլից: «Փյունիկը» և «Շիրակը» կմրցեն Մոնտենեգրոյի ներկայացուցիչների հետ, համապատասխանաբար «Զետա» և «Ռուդար» թիմերի հետ: «Գանձասարի» մրցակիցն է Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ստրեյմուր» թիմը: Առաջին... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel