Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.06.2012
Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն
Հայաստանի երիտասարդական հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Անդորրայի ընտրանուն և շարունակում է պայքարը 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Մեր թիմի կազմում աչքի ընկան Հովհաննես Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանը, Արտակ Եդիգարյանը և Կամո Հովհաննիսյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակեց 11 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը խմբում: Օգոստոսի 15-ին և սեպտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի վերջին երկու հանդիպումը ընտրական մրցաշարում: Արտագնա խաղերում մեր թիմը կմրցի համապատասխանաբար Ուելսի և Մոնտենեգրոյի ընտրանիների... մանրամասն »

13.06.2012
Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Ս.թ. հունիսի 9-ից և 10-ից հետաձգված «Փյունիկ»-«Շիրակ» և «Բանանց»-«Միկա» հանդիպումները կկայանան հունիսի 20-ին, ժամը 18:00-ին: «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը Երևանի «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն կկայանա Երևանի «Փյունիկ» մարզադաշտում: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

11.06.2012
Ռաֆայել Նազարյան ."Հաղթել տրամադրվածության, կարգապահության և խաղային բարձր պատրաստվածության շնորհիվ"
Հունիսի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հունիսի 12-ին կայանալիք Հայաստան- Անդորրա ընտրական հանդիպմանը: Պատասխանելով լրագորղների հարցերին, Ռաֆայել Նազարյանն ասաց, որ բարդ հանդիպում է լինելու, ընդգծելով, որ առաջին հանդիպումը Անդորրայում եղել է շատ դժվար և հավաքականի ամենադժգույն հանդիպումը այս ընտրական փուլում: Մարզչի կարծիքով միայն տրամադրվածության, կարգապահության և խաղային բարձր պատրաստվածության շնորհիվ մեր... մանրամասն »

11.06.2012
Անդորրայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը կհանդիպի լրագրողների հետ
Այսօր երեկոյան, ժամը 18:45-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Անդորրայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Խուստո Ռուիսի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետև ժամը 19:00-ին Անդորրայի երիտասարդական հավաքականը կանցկացնի մարզում, որի առաջին 15 րոպեն բաց կլինեն ԶԼՄ-ի համար: մանրամասն »

11.06.2012
Անդորրայի երիտասարդական հավաքականը ժամանել է Երեւան
Այսօր վաղ առավոտյան Երեւան է ժամանել Անդորրայի երիտասարդական հավաքականը` հունիսի 12-ին Վազգեն Սարգյսանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Անդորրա 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպմանը մասնակցելու համար: Անդորրայի երիտասարդական հավաքականը հանգրվանել է «Անի Պլազա» հյուրանոցում: մանրամասն »

10.06.2012
Հայաստանի առաջնության. Բարձրագույն խումբ. 12-րդ տուր
Հունիսի 10-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի հանդիպում՝ «Ուլիս»-«Արարատ» 3:1 (3:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Արտյոմ Ադամյան, 6, 18, Շոթա Ջիքիա, 12 («Ուլիս»), Ավետիք Կիրակոսյան, 60 («Արարատ») մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel