Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.06.2012
Հայաստանի առաջնության. Բարձրագույն խումբ. 12-րդ տուր
Հունիսի 9-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի հանդիպում՝ «Իմպուլս»-«Գանձասար» 1:1 (0:1) Արարատ, «Այգ» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Ֆիլիպ Տիմով, 90+2 («Իմպուլս»), Դիեգո Լոմբա, 5 («Գանձասար») մանրամասն »

08.06.2012
Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը՝ հունիսի 11-ին
Հունիսի 11-ին, ժամը 11:00-ին Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի մամուլի ասուլիսը: մանրամասն »

08.06.2012
Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկընդիր մարզիչները Եվրո-2012-ի խաղերը կուսումնասիրեն Լեհաստանում
Հայաստանի մարզիչների պատվիրակությունը մեկնել է Լեհաստան, որտեղ ներկա գտնվի այսօր մեկնարկող Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Հայ մասնագետների այցը նախատեսված է Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկնդիրների ծրագրով և հանդիսանում է դասընթացի փուլերից մեկը: Պատվիրակության անդամները կայցելեն և կուսումնասիրեն 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի և Չեխիայի ընտրանիների հանդիպումները: Պատվիրակության կազմում են Հայաստանի ազգային հավաքականների, ինչպես նաև ակումբների գլխավոր մարզիչներ և մարզիչներ Վարդան Մինասյանը, Սուրեն Չախալյանը,... մանրամասն »

08.06.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Հունիսի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

08.06.2012
Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Ս.թ. հունիսի 11-ին նշակաված «Իմպուլս»-«Կինգ դելյուքս» հանդիպումը Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում հունիսի 11-ին, ժամը 18:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

07.06.2012
Հայաստանի երիտասարդական հավաքականը անցկացրեց «բաց» մարզում
Հունիսի 7-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաք` նախապատրաստվելով հունիսի 12-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի առաջնության Հայաստան - Անդորրա ընտրական հանդիպմանը: Նույն օրը երեկոյան հավաքականը անցկացրել է «բաց» մարզում, որին ներկա էին ԶԼՄ ներկայացուցիչները: Մարզումից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները պատասխանել են լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ Հայաստան - Անդորրա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետկան» մարզադաշտում, հունիսի 12-ին, ժամը 20:00-ին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel