Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.12.2012
2012-2013թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը հաստատված է
Հաստատվել է 2012-2013թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ հանդիպումների խաղացանկը՝ Դաշտի տերը Հյուրը Քաղաքը Մարզադաշտը Օրը Ժամը Փյունիկ Իմպուլս Երևան «Հանրապետական» 02/03/2013 14:00 Ալաշկերտ Գանձասար Երևան «Նաիրի» 02/03/2013 14:00 Ուլիս Միկա Երևան «Հանրապետական» 03/03/2013 14:00 Շիրակ Արարատ Գյումրի քաղաքային 03/03/2013 14:00 Իմպուլս Փյունիկ Արարատ Այգ 12/03/2013 14:00 Գանձասար Ալաշկերտ Կապան «Գանձասար» 12/03/2013 14:00 Միկա Ուլիս... մանրամասն »

05.12.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ ակումբների միջև 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու, ՀՖՖ Արտոնագրման համակարգի հաշվետվության հաստատման, ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում փոփոխություններ կատարելու, ՀՖՖ Արտոնագրման մարմինների կոմիտեների կազմերի հաստատման հարցերը, ինչպես նաեւ «Համերաշխության վճար» դրամաշնորհի բաշխման հարցը: Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ... մանրամասն »

05.12.2012
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության 2013/2014 թթ.որակավորման առաջին փուլի հավաքականներին
Հայաստանը` Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի հետ նույն խմբում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 5-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում՝ Նիոնում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին Նիոնից տեղեկացրեց ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, 7-րդ խմբի մրցաշարը տեղի կունենա Հայաստանում 2013թ հոկտեմբերի 23-30-ը: մանրամասն »

05.12.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կմրցի Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հետ
Դեկտեմբերի 5-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում՝ Նիոնում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2013/14 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվեց 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները: Մրցաշարը տեղի կունենա Լեհաստանում 2013թ. հոկտեմբերի 9-16-ը: մանրամասն »

05.12.2012
«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը` ՀՖՖ աջակցությամբ
Դեկտեմբերի 3-ին «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների միջև 6-րդ մրցաշարը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Առաքելություն արևելք» կազմակերպության աջակցությամբ: Չնայած մրցաշարը սիրողական է, բայց այն կսպասարկեն ՀՖՖ պրոֆեսիոնալ մրցավարներ Սամվել Զարգարյանը, Ալեն Նազարյանը, Սարգիս Սարգսյանը, Կարեն Հովսեփյանը, Արթուր Համբարձումյանը, Թորոս Ֆենդյանը և Երվանդ Դոխոլյանը: Մրցաշարի նշանակության և նպատակների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել... մանրամասն »

04.12.2012
Վարդան Մինասյանը և Ռոման Բերեզովսկին` Մեսսիի և Դել Բոսկեի օգտին
Նոյեմբերի 29-ին ՖԻՖԱ-ն հայտարարեց այն 3 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված "Ոսկե գնդակ" մրցանակին: Դրանք են Կրիշտիանու Ռոնալդուն, Անդրես Ինիեստան և Լիոնել Մեսսին: Տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, թիմերի ավագների և ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների առաջատար լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի քվեարկության արդյունքում: Հայաստանի ազգային հավաքակաի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել են իրենց քվեարկության... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel