Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.06.2012
Համլետ Մխիթարյանի 9-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչը` Հենրիխ Մխիթարյանի եւ Մարկոս Պիզելիի ներկայությամբ
Այսօր, ժամը 16:30-ին Հանքավանի Փյունիկ գյուղի «Զեփյուռ» համալիրի մարզադաշտում տեղի կունենա Երեւանի «Արարատի» եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, հանրահայտ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անվան 9-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչը, որի ժամանակ կմրցեն Երեւանի «Փյունիկը» եւ Կրասնոդարի «Կուբանը»: Հաղթողների պարգեւատրման արարողությանը կմասնակցեն նաեւ Համլետ Մխիթարյանի որդին` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ Կրասնոդարի «Կուբանում» հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին:... մանրամասն »

06.06.2012
Հայաստան – Անդորրա երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը՝ հունիսի 7-ից
2012թ. հունիսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան – Անդորրա ընտրական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերի վաճառքը կիրականացվի հունիսի 7-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 2000 դրամ - արևելյան և արևմտյան տրիբունաներ` 3000 դրամ... մանրամասն »

06.06.2012
Ռաֆայել Նազարյանը հրապարակել է ուսումնամարզական հավաքի ծրագիրը
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է հունիսի 7-ին մեկնարկող Հայաստանի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Հունիսի 7-ին, ժամը 12:00-ին երիտասարդական հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում: Այնուհետև, հունիսի 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին թիմը կանցկացնի «փակ» մարզումներ: մանրամասն »

06.06.2012
Հենրիխ Մխիթարյանը և Վարդան Մինասյանը պարգևատրել են Համլետ Մխիթարյանի 9-րդ միջազգային մրցաշարի մրցանակակիրներին
Հունիսի 6-ին Հանքավանի Փյունիկ գյուղի "Զեփյուռ" համալիրի մարզադաշտում տեղի ունեցան Երեւանի "Արարատի" եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, հանրահայտ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անվան 9-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ հանդիպումները: Գլխավոր մրցանակը խաղարկել են Երեւանի "Փյունիկը" եւ Կրասնոդարի "Կուբանը": 2:0 հաշվով հաղթել են "Կուբանի" պատանի ֆուտբոլիստները: Մրցանակակիրներին դիպլոմներով և գավաթներով պարգեւատրել են Համլետ Մխիթարյանի որդին` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ... մանրամասն »

05.06.2012
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ
Հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընդունել էր Ղազախստանի ընտրանուն: Մեր թիմը շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերին մեկնարկող 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարին: Հերթական ընկերական հանդիպումը ավարտվեց մեր ընտրանու վստահ հաղթանակով` 3:0 հաշվով: Հանդիպումն անցել է մեր տղաների թե տարածքային թե խաղային բացարձակ առավելությամբ: Դեռ առաջին խաղակեսում հանդիպման հաղթողը փաստորեն հայտնի դարձավ, քանի որ մեր ընտրանուն կարգով զիջող Ղազախստանի հավաքականին չհաջողվեց արժանի դիմադրություն ցույց տալ դաշտի տերերին: Առաջին երկու... մանրամասն »

04.06.2012
Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողների հետ
Հունիսի 4-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին: Նախ մարզիչն անդրադարձավ Հունաստանի հետ ընկերական հանդիպմանը, նշելով որ հանդիպման առաջին խաղակեսում չհաջողվեց խաղալ ագրեսիվ և հատկապես օգտագործել ստանդարտ իրավիճակները: Երկրորդ կեսում այս խնդիրները հաջողվեց լուծել և գոլ խփելու պահեր եղան: Միաժամանակ Վարդան Մինասյանը ավելացրեց, որ չի կարծում, թե Հունաստանի հավաքականի հետ խաղում... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel