Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.06.2012
ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումները՝ հունիսի 3-ին
Հունիսի 3-ին «Փյունիկ» մարզադպրոցում տեղի կունենան ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթի խաղարկության երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները: Երրորդ տեղի համար կպայքարեն Կոտայք-1, Հրազդան N11 և Սյունիք-1, Գորիս N6, իսկ հաղթողի կոչումը կվիճարկեն Գեղարքունիք-2, Մարտունի N3 և Գյումրի N15 թիմերը: Եզրափակիչ հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնց կտրվի եզրափակիչ հանդիպման առաջին հարվածի հնարավորությունը: Երրորդ տեղի համար հանդիպումը կմեկնարկի ժամը 10:00-ին, այնուհետև կկայանա ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը և մրցանակակիրների... մանրամասն »

02.06.2012
Հայաստանի առաջնության. Բարձրագույն խումբ. 11-րդ տուր
Հունիսի 2-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի հանդիպումները՝ «Միկա»-«Ուլիս» 3:1 (1:1) Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան Գոլերը՝ Գևորգ Պողոսյան, 38, Ռաֆայել Ղազարյան, 70, Սեմյոն Մուրադյան, 90+3 («Միկա»), Նորայր Գրիգորյան, 8 («Ուլիս») «Արարատ»-«Իմպուլս» 0:2 (0:0) Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արման Ղուշչյան Գոլերը՝ Արթուր Բարսեղյան, 47, Նարեկ Դավթյան, 68 մանրամասն »

01.06.2012
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Հունաստանի ընտրանուն
Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց 0:1 հաշվով Հունաստանի ազգային ընտրանու հետ մրցավեճում, որը կայացավ մայիսի 31-ին Ավստրիական Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում: Հանդիպման միակ գոլը հույները անցկացրեցին 23-րդ րոպեին: Կարագունիսը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ և հսկողությունից դուրս մնացած Կիրյակոս Պապադոպուլոսը գլխի հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում մեր թիմը հնարավորություններ ուներ վերականգնելու հաշվի հավասարակշռությունը, սակայն բազմաթիվ հնարավորություններից ոչ մեկը չկարողացավ օգտագործել: Հույներն ունեին... մանրամասն »

01.06.2012
Ավարտվեցին ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումները
Երեւանի Աբովյան 21 բակում, ուր վերջերս բացվել է արհեստական խոտածածկով հերթական փոքր խաղադաշտը, տեղի ունեցան ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթ 2012 մրցաշարի կիսաեզրափակչի հանդիպումները, որոնք վերածվեցին մասսայական ֆուտբոլի տոնի: Մեծ ոգեւորությամբ անցած հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Կոտայք-1, Հրազդան N11 - Գեղարքունիք-2, Մարտունի N3 7:8 Սյունիք-1, Գորիս N6 - Գյումրի N15 4:20 Այսպիսով եզրափակչի առաջին և երկրորդ տեղերի համար կպայքարեն` Գեղարքունիք-2, Մարտունի N3 - Գյումրի N15, իսկ երրորդ տեղի համար`Կոտայք-1, Հրազդան N11 - Սյունիք-1, Գորիս N6 թիմերը: Եզրափակիչ... մանրամասն »

31.05.2012
Հունաստան – Հայաստան հանդիպումն այսօր՝ ժամը 22:30-ին
Մայիսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Հունաստանի ազգային ընտրանու հետ: Երեկ մեր թիմն անցկացրեց միակ նախատեսված մարզումն Ավստրիայում, իսկ այսօր ֆուտբոլիստներին հանգիստ է տրված: Տեղական ժամանակով ժամը 17:45-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Կուֆշտայն քաղաքը, որը գտնվում է Ֆուլպմես բնակավայրից 90 կիլոմետր հեռավորության վրա: Հանդիպումը տեղի կունենա Գրենցլանդշտադիոն մարզադաշտում, որը տեղավորում է 5.000 հանդիսական: Տեղեկացնենք նաև որ հանդիպումը հեռարձակվելու Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության Առաջին ալիքով:   մանրամասն »

31.05.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 11-րդ տուր. Սպասարկող անձնակազմեր
Մայիսի 2-ին և 3-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը` Խաղը Մրցավար 1-ին օգնական 2-րդ օգնական 4-րդ պաշտոնյա Տեսուչ Արարատ -Իմպուլս Արման Ղուշչյան Արթուր Գդլյան Ատոմ Սևգուլյան Էդգար Սահակյան Աշոտ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel