Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.05.2012
Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Հաշվի առնելով այն, որ «Փյունիկ» ակումբի 6 ֆուտբոլիստ ընդգրկված են Հայաստանի ազգային հավաքականում, որը մայիսի 31-ին և հունիսի 5-ին անցկացնելու են ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Հունաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների հետ, ինչպես նաև 8 ֆուտբոլիստ ընդգրկված են Հայաստանի երիտասարդական հավաքականում, որը հունիսի 12-ին կանցկացնի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպումը Անդորրայի հավաքականի հետ, հունիսի 3-ին նշանակված «Գանձասար»-«Փյունիկ» և հունիսի... մանրամասն »

30.05.2012
Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել Է վերջին մարզումը Հունաստանի ընտրանու հետ խաղից առաջ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 30-ին երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է մարզում Շպորտպլաց ին Ֆուլպմես բնակավայրում գտնվող մարզադաշտում: Մոտ մեկ ժամ տևած պարապմունքի ընթացքում, ազգային հավաքականը բաժանվելով երկու թիմի, անցկացրել է երկկողմանի խաղ: Մարզման ժամանակ տևացել է հորդառատ անձրև, որը սակայն չի խանագարել մարզման բնականոն ընթացքին: մանրամասն »

30.05.2012
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ավստրիա
Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Մյունխեն, որտեղից ավտոբուսով ուղևորվել է ավստրիական Ինսբրուկ քաղաքից ոչ հեռու գտնվող Ֆուլպմես բնակավայրը և հանգրվանել է «Շտուբայեր Հոֆ» հյուրանոցում: Երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի միակ մարզումը, մայիսի 31-ին կայանալիք Հունաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ: Հիշեցնենք որ հանդիպումը տեղի կունենա Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 22:30-ին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր... մանրամասն »

30.05.2012
ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումները` մայիսի 30-ին,, ժամը 15:30-ին
Մայիսի 30-ին, ժամը 15:30-ին Աբովյան 21 հասցեում /Աբովյան փողոցում կառուցվող եկեղեցու հարեւանությամբ, բակում/ վերջերս բացված արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտում տեղի կունենան ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները: Մանկապատանեկան ֆուտբոլի խթանմանն ուղղված այս խաղարկության կիսաեզրափակիչները վերջին ակորդներն են մանկապատանեկան ֆուտբոլի տոնից` Գավաթի եզրափակչից առաջ, որը տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ: մանրամասն »

29.05.2012
Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը շարունակվում է
2012թ. հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերի վաճառքը շարունակվում է «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ - արևելյան տրիբունա` 5000 դրամ - արևմտյան տրիբունա` 8000 դրամ Առաքման համար... մանրամասն »

29.05.2012
Հավատարմագրվեք հունիսի 2-ի «բաց» մարզումը լուսաբանելու համար
Հունիսի 2-ին, ժամը 18:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որից հետո ժամը 19:30-ից 20:30-ը հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այն ԶԼՄ ներկայացուցիչները, ովքեր կցանկանան լուսաբանել մարզումը, պետք է հունիսի 2-ին ժամը 11:00-13.00 ընթացքում անձամբ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից ստանան հատուկ անցաթղթեր: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel