Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.05.2012
Մեկնարկում է ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթ 2012 մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլը
Մայիսի 29-ին տեղի կունենան ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթ 2012 մրցաշարի 1/4 եզրափակչի հանդիպումները, Աբովյան 21 հասցեով գտնվող «փոքր դաշտում»: Հանդիպումները կմեկնարկեն ժամը 14:00-ից: 1/4 եզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը՝ Սյունիք-2, Կապան N3 - Կոտայք-1, Հրազդան N11 Գեղարքունիք-2, Մարտունի N3 - Երևան N 125 Գեղարքունիք-1, Կարճաղբյուր - Սյունիք-1, Գորիս N6 Գյումրի N15 - Վայոց Ձոր-2, Եղեգնաձոր N2 Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 31-ին, իսկ եզրափակիչը և 3-րդ տեղի համար հանդիպումը կկայանան հունիսի 3-ին, «Փյունիկ» մարզադպրոցում, ժամը 10:00-ին: մանրամասն »

29.05.2012
Կայացել են ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները
Մայիսի 29-ին կայացել են ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթ 2012 մրցաշարի 1/4 եզրափակչի հետևյալ հանդիպումները՝ Սյունիք-2, Կապան N3 - Կոտայք-1, Հրազդան N11  8:11 Գեղարքունիք-2, Մարտունի N3 - Երևան N 125  8:3 Գեղարքունիք-1, Կարճաղբյուր - Սյունիք-1, Գորիս N6 6:7 Գյումրի N15 - Վայոց Ձոր-2, Եղեգնաձոր N2 15:6 Կիսաեզրափակիչ Կոտայք-1, Հրազդան N11 - Գեղարքունիք-2, Մարտունի N3 Սյունիք-1, Գորիս N6 - Գյումրի N15 Կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 31-ին, Աբովյան 21 (ժամը 15:30-ից) հասցեում գտնվող «փոքր դաշտում»: Եզրափակիչը և 3-րդ տեղի համար... մանրամասն »

28.05.2012
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Իտալիայի ընտրանուն
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը ավարտեց իր ելույթները Իտալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների էլիտ ռաունդի մրցաշարում: Վերջին տուրում Հայաստանի ընտրանին հանդիպել է Իտալիայի թիմի հետ և զիջել է 1:4 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Աղվան Պապիկյանը 18-րդ րոպեին: Իսպանիայի ընտրանին, որը ապահովել էր առաջին տեղը երկու տուրերից հետո, հաղթեց Բելգիայի թիմին 2:1 հաշվով: Մրցաշարային աղյուսակ 1. Իսպանիա 3 3 0 0 6-3 9 2. Իտալիա 3 2 0 1 7-4 6 3. Բելգիա 3 0 1 2 3-5 1 4. ՀԱՅԱՍՏԱՆ 3 0 1 2 3-7 1 մանրամասն »

27.05.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 10-րդ տուր
Մայիսի 27-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի հանդիպումները՝ «Արարատ»-«Միկա» 0:3 (0:2) Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան Գոլերը՝ Արթուր Ադամյան, 11, Ռաֆայել Ղազարյան, 44, Արմեն Պետրոսյան, 51 «Ուլիս»-«Շիրակ» 1:1 (1:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Դավիթ Գրիգորյան, 45+1 («Ուլիս»), Բորիս Կադիո Դիդյեռ, 80 («Շիրակ») մանրամասն »

26.05.2012
Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է «բաց» մարզումը
Մայիսի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում Հունաստան-Հայաստան, և հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադշտում Հայաստան-Ղազախստան կայանալիք ընկերական հանդիպումներին: Այսօր ազգային հավաքականը անցկացրել է առաջին մարզումը ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում, որին ներկա էին ԶԼՄ-ի ներկայացուցիչները և երկրպագուները: Մոտ մեկ ժամ տևողությամբ մարզումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատասխանել են լրագորղների... մանրամասն »

25.05.2012
Վարդան Մինասյան. «Կփորձարկվեն նոր տակտիկական սխեմաներ»
Մայիսի 25-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Հունաստանի ու Ղազախստանի ազգային հավաքականների հետ առաջիկա ընկերական հանդիպումներին: Պատասխանելով բազմաթիվ հարցերին Վարդան Մինասյանը անդրադարձավ Հայաստանի ազգային ընտրանու կազմին, նպատակներին և մտահղացումներին, որոնք կիրագործի հավաքականն այս երկու հանդիպումներում, հավաքականի նոր ֆիզպատրաստության մարզչին և այլ հարցերի: Վարդան Մինասյանը մասնավորապես նշել է, որ կփորձարկվեն նոր տակտիկական սխեմաներ, յուրաքանչուր հանդիպման... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel