Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.12.2012
Պետք է պայքարենք. նորմալ խումբ է. ասում է ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը
Դեկտեմբերի 4-ին Նիոնում, ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտզալի Եվրոպայի 2014 թ. առաջնության որակավորման փուլերի վիճակահանությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վիճակահանության ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էր ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, ով վիճակահանությունից առաջ հեռախոսազրույց ունեցավ ՀՖՖ պաշտոնական կայքի հետ եւ ներկայացրեց վիճակահանության մասնակիցների սպասելիքներն ու ակնկալիքները, ՈՒԵՖԱ-ում տիրող իրավիճակը: (Ձայնագրություն) : Վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտզալի հավաքականը պայքարը կսկսի առաջին որակավորման փուլից, որտեղ... մանրամասն »

04.12.2012
ՈՒԵՖԱ-ի «Կրեատիվ եւ ինովացիա» մրցանակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագծին
ՀՖՖ-ն Հռոմի «Մարքետինգ մրցանակաբաշխության» հաղթող: ՈՒԵՖԱ-ի Գիտելիքի եւ Տեղեկատվության Փոխանակման Սցենարներ (Knowledge & Information Sharing Scenario (KISS)) նախագծի շրջանակներում արդեն երկրորդ տարին անցկացվող «Մարքետինգ մրցանակաբաշխության» ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան ֆուտբոլի «Դու էլ կարող ես դառնալ Հայաստանի ազգային հավաքականի անդամ» նախագիծը Պորտուգալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Իսրայելի, Իսլանդիայի, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի ազգային ֆեդերացիաների... մանրամասն »

04.12.2012
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կմրցի Բուլղարիայի, Մալթայի և Հունաստանի հետ
Դեկտեմբերի 4-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտզալի Եվրոպայի 2014 թ. առաջնության որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտզալի հավաքականը պայքարը կսկսի առաջին որակավորման փուլից: Վիճակահանության արդյունքում մեր թիմը հայտնվեց D խմբում, որտեղ կմրցի Ուելսի, Բուլղարիայի և Հունաստանի հավաքականները: Որակավորման փուլի մրցաշարը կկայանա 2013թ. հունվարի 22-27-ը Բուլղարիայում: Հաջորդ փուլ դուրս են գալիս միայն խմբի հաղթողները: մանրամասն »

04.12.2012
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում սկսվում է ֆուտզալի ԵՎՐՈ-2014 վիճակահանությունը
Քիչ հետո, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի կունենա 2014թ. ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլերի վիճակահանությունը: Նիոնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Նիոնում գտնվող Մարինա Թաշչյանի հետ, ով պատմել է վիճակահանության սրահում տիրող իրավիճակի, մեր սպասելիքների և հետագա ծրագրերի մասին: (Ձայնագրություն) : մանրամասն »

03.12.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 32-րդ տուր
Դեկտեմբերի 3-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Բանանց»-«Շիրակ» 2:2 (2:1) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Հովհաննես Համբարձումյան, 2, Արարատ Առաքելյան, 5 («Բանանց»), Իսմայել Ֆոֆանա Բեկո, 42, Լամին Լի Յորո, 55 («Շիրակ») մանրամասն »

02.12.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 32-րդ տուր
Դեկտեմբերի 2-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Փյունիկ»-«Գանձասար» 1:1 (0:1) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան Գոլերը՝ Դավիթ Մանոյան, 90+4, 11մ («Փյունիկ»), Դումբիա Դիակարիդիա, 20 («Գանձասար») մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel