Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.05.2012
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հնարավոր է համալրվի հոլանդացի մասնագետով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Վերհայենի հետ`աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Հոլանդացի մասնագետը 2000 թվականից աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում Ֆրանկ Ռայկարդի եւ Դիկ Ադվոկատի ղեկավարած թիմերում, իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում ներգրավված է եղել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի մարզչական շտաբում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասաց, որ երբ նախնական պայմանավորվածությունը պաշտոնականացվի եւ... մանրամասն »

08.05.2012
Արաս Օզբիլիսի վիրահատությունը հաջող է անցել
Ինչպես արդեն հաղորդվել է Հայաստանի ազգային հավաքականի եւ հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մայիսի 7-ին Հոլանդիայում պետք է ենթարկվեր վիրահատության: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ ունեցած հեռախոսազրույցում Արասն ասել է, որ վիրահատությունն անցել է բարեհաջող եւ որ իր ինքնազգացողությունը լավ է: Ըստ Արաս Օզբիլիսի բժիշկների հավաստմամբ 1-2 շաբաթից պարզ կդառնա թե երբ Արասը կկարողանա սկսել մարզումները: մանրամասն »

08.05.2012
Ֆլեմինգ Սերիցլև. «ՈՒԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վստահել է անցկացնել մարզչական այս բարձրագույն դասընթացը»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ս.թ. մայիսի 7-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է մարզչական բարձրագույն Pro արտոնագրի դասընթացը: Այդ առթիվ նարկայացնում ենք դասընթացի ղեկավար, ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին: -Պարոն Սերիցլեւ, որքանով է կարեւոր մարզչական Pro արտոնագիր ունենալու հանգամանքը: -Նշեմ, որ Pro արտոնագիրն ամենամարձր մարզչական արտոնագիրն է, որը շնորհվում է ՈՒԵՖԱ-ի կողմից: ՈՒԵՖԱ-ն ունի երեք տեսակի արտոնագիր B, A եւ Pro: Այն մարզիչները, ովքեր արժանանում են... մանրամասն »

08.05.2012
Սկսվեց մարզչական բարձրագույն Pro արտոնագրի դասընթացը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ սկսեց ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված ծրագրով մարզչական Pro արտոնագրի բարձրագույն դասընթացը: ՀՖՖ 10-րդ տարեկան ժողովի իր ելույթում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշելով որ մեծ ձեռքբերում է այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ն իրավունք է ընձեռել ՀՖՖ-ին` անցկացնելու մարզչական բարձրագույն որակավորման Pro արտոնագրի դասընթաց` հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված նշանակալից հաջողությունները այդ ոլորտում, գործընթացը կարեւորեց մարզչական ռեսուրսի բարձր որակավորման առումով, որոնք միջազգային ֆուտբոլային զարգացումների հետ համաչափ քայլելու, առաջիկա տարիներին արդյունքներ... մանրամասն »

08.05.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 6-րդ տուր
Մայիսի 8-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հետաձգված հանդիպումը՝ «Իմպուլս»-«Ուլիս» 1:0 (0:0) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան Գոլը՝ Նորայր Գյոզալյան, 60, 11մ մանրամասն »

08.05.2012
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մարտի 24-ին և 25-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի հանդիպումները կկայանան մայիսի 16-ին, ժամը 17:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel