Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.05.2012
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մայիսի 8-ին, ժամը 17:00-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Իմպուլս»-«Ուլիս» հանդիպումը Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կկայանա Իջևանի «Արնար» մարզադաշտում մայիսի 8-ին, ժամը 17:00-ին: Մայիսի 8-ին, ժամը 17:00-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Գանձասար»-«Շիրակ» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին, ժամը 17:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման... մանրամասն »

04.05.2012
Տարածված լուսանկարները ոչ մի կապ չունեն Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի հետ
Որոշ լրատվամիջոցներ իրենց ինտերնետային էջերում եւ facebook սոցիալական ցանցում` հղում կատարելով իբր «Ադիդաս» ընկերության երեւանյան գոյություն չունեցող պաշտոնական ներկայացուցչության, ներկայացրել են ինչ որ մարզաշապիկների լուսանկարներ, որոնք իբր Հայաստանի ազգային հավաքականի նոր «Ադիդաս» մարզաշապիկներն են: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դա սպեկուլյատիվ լրատվություն է, ներկայացված մարզաշապիկները ոչ մի ընդհանրություն չունեն Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի հետ եւ որ այդ լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան էջերը ոչ միայն խաբում են իրենց... մանրամասն »

04.05.2012
Հայաստանի ազգային հավաքականի նոր` “Ադիդաս" մարզահագուստի շնորհանդեսը տեղի կունենա ՀՖՖ գրասենյակում
Մայիսի 5-ին, ժամը 12:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում նախատեսված Հայաստանի ազգային հավաքականի “Ադիդաս” ընկերության նոր մարզահագուստի շնորհանդեսը տեղափոխվել է և կկայանա մայիսի 5-ին, ժամը 12:00-ին, ՀՖՖ գրասենյակում: Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: մանրամասն »

03.05.2012
«Հրազդան» մարզադաշտի լուսավորության աշխատանքները կիրականացնի աշխարհահռչակ General Electric ընկերությունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հրազդան» մարզադաշտում իրականացվում են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, որ «Հրազդանը»-ը նախապատրաստվելու է 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանը: Հանդերձարանների, հանրային տարածքների եւ այլ ենթակառուցվածքների նորոգման ու ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանեցման աշխատանքերին զուգահեռ օրերս կսկսվեն նաեւ մարզադաշտի լուսավորության եւ լուսատախտակների հետ կապված աշխատանքերը: Կարեւորագույն այս բաղադրիչները նույնպես պետք... մանրամասն »

03.05.2012
Առաջին անգամ Հայաստանում` դարպասապահների մարզիչների սեմինար ՖԻՖԱ-ի հովանու ներքո
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի Ակադեմիայում, առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ դարպասապահների մարզիչներին սեմինար ՖԻՖԱ-ի հովանու ներքո: Սեմինարը վարում էր ՖԻՖԱ-ի հրահանգիչ, սլովակ մասնագետ Ալեքսանդր Վենցելը: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Բարձրագույն խբմի թիմերի դարպասապահների բոլոր մարզիչները, մարզիչներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև մի շարք ակումբների գլխավոր մարզիչներ: 5 օր տևած սեմինարի ընթացքում անցկացվեցին ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ: Մարզիչները ծանոթացան դարպասապահների մարզման տարբեր ոճերին բոլոր տարիքային խմբերում, տեղի ունեցավ փորձի... մանրամասն »

03.05.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel