Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.04.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

23.04.2012
Մեկնարկեց Կոկա-Կոլա / Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա Դպրոցական Ֆուտբոլային Գավաթը
Ապրիլի 23-ին արդեն 4-րդ անգամ մեկնարկում է ավանդական դարձած «ՀՖՖ-Կոկա-Կոլա 2012 գավաթ» մրցաշարը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Կոկա-Կոլա» ընկերության համատեղ ջանքերով: Մրցաշարի նպատակն է մասսայականացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից: Մրցաշարին կմասնակցեն Երևան քաղաքի, Հայաստանի մարզերի և Արցախի 613 hանրակրթական... մանրամասն »

22.04.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 5-րդ տուր
Ապրիլի 22-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հանդիպումները՝ «Միկա»-«Բանանց» 2:1 (0:1) Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար` Տիգրան Հովսեփյան Գոլերը՝ Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 82, Սեմյոն Մուրադյան, 90 («Միկա»), Գևորգ Կարապետյան, 42 («Բանանց») «Արարատ»-«Ուլիս» 2:1 (1:1) Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար` Գևորգ Եղոյան Գոլերը՝ Տիգրան Ղարաբաղցյան, 24, Տիգրան Ոսկանյան, 57, 11մ («Արարատ»), Շոթա Ջիքիա, 14 («Ուլիս») մանրամասն »

21.04.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 5-րդ տուր
Ապրիլի 21-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հանդիպումները՝ «Գանձասար»-«Իմպուլս» 0:1 (0:0) Կապան, «Գանձասար» մարզադաշտ Մրցավար` Զավեն Հովհաննիսյան Գոլը՝ Նորայր Գյոզալյան, 51 «Շիրակ»-«Փյունիկ» 0:1 (0:0) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Սուրեն Բալիյան Գոլը՝ Կամո Հովհաննիսյան, 52 մանրամասն »

20.04.2012
Ֆուտբոլային տոն հատուկ դպրոցների երեխաների համար
Այսօր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Երեւանի հատուկ դպրոցների հավաքական թիմերի մրցաշարի հանդիսավոր փակումը, որն անցկացվում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո: Այն ֆուտբոլային տոնը, որին հատուկ խնդիրներով դպրոցների երեխաները հաղորդակից դարձան մրցաշարի ընթացքում, Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիան դիտարկում է իր սոցիալական պատասխանատվության գործառույթում: Միջոցառման տեսանյութը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

17.04.2012
Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց Ղազախստանին
Ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացել է ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարի 3-րդ տեղի համար հանդիպումը: Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը կիսաեզրափակիչում պարտվել էր Վրաստանի իր հասակակիցներին 0:4 հաշվով, և այսօր 3-րդ տեղի համար հանդիպում անցկացրեց Ղազախստանի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով հոգուտ ղազախների: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel