Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.04.2012
2013թ. կանանց Եվրոպայի առաջնություն. Հայաստան – Ավստրիա 2:4
Ապրիլի 1-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը «Միկա» մարզադաշտում ընդունել էր Ավստրիայի ընտրանուն 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Առաջին խաղակեսի սկզբնամասում Գոհար Արմենյանը և Անի Ղուկասյանը առաջ մղեցին մեր թիմին, սակայն դեռ մինչև ընդմիջում Նինա Բուրգերը և Կոռնելիա Հաասը երեք գնդակ ուղարկեցին Աննա Կարապետյանի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում Բուրգերը ևս մեկ գոլ գրանցեց իր հաշվին, դառնալով հեթ-տրիքի հեղինակ: Հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով: մանրամասն »

31.03.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 2-րդ տուր
Մարտի 31-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի հանդիպումները՝ «Բանանց»-«Փյունիկ» 1:1 (1:0) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար` Զավեն Հովհաննիսյան Գոլերը` Արտակ Դաշյան, 35 («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան, 69 («Փյունիկ») «Իմպուլս»-«Միկա» 1:2 (1:1) Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար` Գևորգ Եղոյան Գոլերը` Նորայր Գյոզալյան, 11 («Իմպուլս»), Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 41, Գևորգ Պողոսյան, 90+3 («Միկա») Ապրիլի 1-ին կկայանան... մանրամասն »

31.03.2012
Հայաստան-Ավստրիա հանդիպումից առաջ. մարզիչների կարծիքները
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը: Այսօր «Միկա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի և Ավստրիայի կանանց ընտրանիների գլխավոր մարզիչները իրենց կարծիքը հայտնեցին հանդիպման վերաբերյալ: Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը հայտարարեց, որ թիմը լավ է տրամադրված, պայքարելու է ոժեղ մրցակցի հետ խաղում, ընդգծելով որ շատ դժվար է լինելու, քանի որ Ավստրիայի հավաքականը ավելի լավ պատրաստված թիմ է: Բացի այդ մեր թիմում կան նորեկներ, ովքեր... մանրամասն »

31.03.2012
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը պարտվեց «Շենգավիթ»-ին
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում մարտի 31-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Շենգավիթ» թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ «Շենգավիթ»-ի: մանրամասն »

30.03.2012
Հայաստան-Ավստրիա կանանց հավաքականների հանդիպումը՝ ապրիլի 1-ին
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը: Հայաստանի կանանց ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել այդ հանդիպմանը: Մեր ընտրանին կանցկացնի վերջին մարզումը մարտի 31-ին, ժամը 13:00-ին «Միկա» մարզադաշտում: Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 31-ին «Միկա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ժամը 13:30-ին: Ներկայացնում ենք Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը՝... մանրամասն »

30.03.2012
Ավստրիայի կանանց հավաքականը ժամանել է Երևան
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի «Միկա» մարզադաշտում կկայանա 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության Հայաստան-Ավստրիա ընտրական հանդիպումը: Ավստրիայի հավաքականը արդեն ժամանել է Երևան և հանգրվանել է «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում: Հյուրերը կանցկացնեն երկու մարզում: Առաջինը մարտի 30-ին ժամը 15:00-ին «Փյունիկ» մարզադաշտում: Նախախաղային մարզումը նախատեսված է մարտի 31-ին, ժամը 14:00-ին, «Միկա» մարզադաշտում: Ավստրիայի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Դոմինիկ Թալհամերի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 13:50-ին... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel