Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.03.2012
“Իմպուլս” – “Ուլիս” հանդիպումը տեղի կունենա Ֆուտբոլի Ակադեմիայում
2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության “Իմպուլս” – “Ուլիս” առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 15:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի Ակադեմիայում, Արարատի “Այգ” մարզադաշտի խոտածածկը վատթարագույն վիճակում գտնվելու պատճառով: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

14.03.2012
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը` մարտի 15-ին
Մարտի 15-ին, ժամը 12:00-ին, ՀՖՖ գրասենյակում (Խանջյան 27) տեղի կունենա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: մանրամասն »

14.03.2012
Հոլանդացի մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն հայ մարզիչների եւ հրահանգիչների հետ
Մարտի 19-22-ը Հայաստանի մարզիչները կմասնկացեն ՈՒԵՖԱ-ի “Սթադի Գրուպ Սքիմ” ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի կունենա Ամստերդամում: Սեմինարը նվիրված է պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՖՖ հրահանգիչները և մարզիչներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը: Սեմինարը կվարեն Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի մասնագետները: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը և Աշոտ Ավետիսյանը, ինչպես նաև մարզիչներ Արթուր Ասոյանը... մանրամասն »

13.03.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
Մարտի 13-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՖՖ Գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Ա. Մինասյանը, Ա. Մանուկյանը, Է. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Թ. Գրիգորյանը, Կ. Ղազարյանը, Ս. Իսրայելյանը, Վ. Դալլաքյանը, Ս. Ավետիսյանը, Դ. Դումանյանը, Ա. Մնացականյանը, Կ. Հարությունյանը և Լ. Հասրաթյանը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ ակումբների միջև 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի քննարկման եւ հաստատման, ՀՖՖ "Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության" (ՖԿՏ)... մանրամասն »

13.03.2012
Հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների և 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկերը
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերը, ինչպես նաև 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների խաղացանկը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն հետևյալ թիմերը` “Ուլիս”, “Փյունիկ”, “Գանձասար”, “Բանանց”, “Միկա”, “Իմպուլս”, “Շիրակ” և “Արարատ”: Առաջնությունը... մանրամասն »

12.03.2012
ՀԱՕԿ-ում երբեք տեղյակ չեն եղել, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում եւ մասնակցել են ընտրական հանդիպումներին
Անդրադառնալով ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի տարածած հաղորդագրությանը` կապված Հայաստանի ֆուբոլային օլիմպիական ընտրանու ենթադրվող մարզահագուստի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին մամուլի ասուլիսում արտահայտած մտքի հետ, ՀՖՖ մամուլի քարտուղարութունը տեղեկացնում է, որ. «Բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե երբ, ինչ պարագայում, ինչ ցիկլերով է Հայաստանի ֆուտբոլային ընտրանին ընդգրկվում օլիմպիական մրցապայքարում: Առավել եւս պարտադիր չէ, որ տեղյակ լինեն, թե Հայաստանի ֆուտբոլային որ հավաքականը կարող է հավակնել օլիմպիական... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel