Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.02.2012
Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց երկրորդ մարզումը. Վեց փոփոխության հնարավորություն կլինի
Փետրվարի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց երկրորդ մարզումը Սերբիայի հավաքականի հետ հանդիպման նախօրեին: Մարզչական շտաբը հնարավորություն տվեցին հանգստանալու Ռոման Բերեզովսկուն, ով ժամանել էր Լիմասոլ օրվա երկրորդ կեսին և չմասնակցեց մարզմանը, ինչպես նաև Արաս Օզբիլիսին: Հոլանդական "Այաքսի" կիսապաշտպանը մեկնել էր Կիպրոս Հոլանդիայի առաջնությունում հանդիպում անցկացնելուց հետո և մարզվում էր անհատական ծրագրով: Երեկոյան տեղի ունեցավ Կիպրոսի միջազգային մրցաշարի կազմկոմիտեի ժողովը` Հայաստանի, Սերբիայի, Կանադայի և Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բազմաթիվ կազմակերպչական... մանրամասն »

27.02.2012
Սերբիա - Հայաստան հանդիպման օնլայն ռեպորտաժը ՀՖՖ պաշտոնական կայքում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 28-ին, Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին Կիպրոսի լիմասոլ քաղաքում տեղի կունենա Սերբիա – Հայաստան ընկերական հանդիպումը կիպրոսյան միջազգային մրցաշարի շրջանակներում: Հանդիպումը հեռարձակվելու է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: ՀՖՖ մամուլի քարտուղարությունն իրականացնելու է նաեւ հանդիպման օն լայն ռեպորտաժը ՀՖՖ-ի պաշտոնական կայքում: Հետեւք մեզ www.ffa.am-ում: մանրամասն »

27.02.2012
Հայաստանի ազգային հավաքականն արդեն սկսել Է մարզումները Լիմասոլում
Փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին մարզումն անցկացրեց կիպրոսյան միջազգային հավաքի շրջանակներում: Մոտ մեկ ժամ տևած մարզումը Վարդան Մինասյանի գլխավորած թիմն անցկացրեց Լիմասոլից ոչ հեռու գտնվող խաղադաշտերից մեկում: Նույն օրը ուշ երեկոյան թիմին միացան Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Մասիս Ոսկանյանը և Արաս Օզբիլիսը: Այսօր Լիմասոլ կժամանի նաեւ Ռոման Բերեզովսկին, իսկ մեկ օր անց` Յուրա Մովսիսյանը: Ազգային հավաքականին չի միանա Զավեն Բադոյանը, ով վնասվածք է ստացել: Սերբիայի և Կանադայի ազգային հավաքականների հետ հանդիպումներից առաջ Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի ևս... մանրամասն »

26.02.2012
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ընդլայնված կազմով հավաքը Կիպրոսում
Այսօր, փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն ընդլայնված կազմով սկսեց իր այս տարվա առաջին հավաքը Կիպրոսում` նախապատրաստվելով փետրվարի 28-ին և 29-ին համապատասխանաբար Սերբիայի և Կանադայի ազգային ընտրանիների հետ ընկերական հանդիպումներին: Կանադայի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումը կայանալու է ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, իսկ Սերբիայի ազգային հավաքականի հետ Հայաստանի ընտրանին հանդիպելու է կիպրոսյան միջազգային մրցաշարի շրջանակներում: Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքի "Ապոլոնիա" հյուրանոցում: Հավաքականի անդամների... մանրամասն »

26.02.2012
Շնորհավորում ենք Յուրա Մովսիսյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայկական ֆուտբոլի հազարավոր երկրպագուների անունից շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին` աղջկա ծննդյան կապակցությամբ: Մաղթում ենք փոքրիկին առողջություն, երջանիկ մանկություն եւ երջանիկ ապագա: մանրամասն »

22.02.2012
Սերբիա - Հայաստան` փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին, Կանադա - Հայաստան` փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 26-ից Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ, իսկ կիպրոսյան մրցաշարի շրջանակներում փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է Սերբիայի հավաքականի հետ: ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան հանդիպումը... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel