Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.02.2012
Հայ մրցավարները Անթալիայում սպասարկել են 25 ընկերական հանդիպում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում: ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ հավաքին ներգրավված Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 20 մրցավարները 25 ընկերական հանդիպում են սպասարկել ռումինական, մոլդովական, ուկրաինական, ղազախական, լեհական և ռուսական ակումբների մասնակցությամբ, որոնք նույնպես հավաք էին անցկացնում Անթալիայում: Մարզվելով օրը երեք անգամ` 3-4 ժամով եւ սպասարկելով 25 հանդիպում, Կ.Նալբանդյանի հավաստմամբ, Բարձրագույն և... մանրամասն »

07.02.2012
Տեղի ունեցավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի համարների վիճակահանությունը
Փետրվարի 7-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ 2012-2013 թթ. Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի համարների վիճակահանությունը, որի արդյքունքում կկազմվի Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկը: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժանմունքի պետ Արա Լոպոյանը, վիճակահանության արդյունքում թիմերը ստացել են հետևյալ համարները` 1. «Կինգ դելյուքս» 2. «Բանանց-2» 3. «Շենգավիթ» 4. «Շիրակ-2» 5. «Միկա-2» 6. «Փյունիկ-2» 7. «Գանձասար-2» 8.... մանրամասն »

02.02.2012
Հայտարարություն
Անձինք, ովքեր ցանկանում են դառնալ ՖԻՖԱ-ի ֆուտբոլիստների գործակալ և պատրաստ են սահմանված կարգով հանձնել համապատասխան քննություն, պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (դիմում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Ա. Մինասյանի անունով և ինքնակենսագրական/CV) Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա մինչև 2012 թվականի փետրվարի 29-ը (ներառյալ): Ստորև նշված նյութերի իմացությունը պարտադիր է` - ՖԻՖԱ-ի կանոնադրություն` հաստատված 2011 թվականի հունիսի 1-ին Ցյուրիխի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի կանոնադրության ընթացակարգերը կարգավորող կանոնակարգ` հաստատված 2011 թվականի հունիսի 1-ին Ցյուրիխի կոնգրեսում, - ՖԻՖԱ-ի... մանրամասն »

31.01.2012
Գավաթի եզրափակիչը` Գյումրիի վերակառուցված մարզադաշտում
Ապրիլի 29-ին նախատեսված 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: Նույն օրը կկայանա նաեւ Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը: մանրամասն »

27.01.2012
Եվս մեկ ընկերական հանդիպում` Բելառուսի ազգային հավաքականի հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, ՀՖՖ-ի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երեւանում Հայաստան-Բելառուս հանդիպման անցկացման մասին: մանրամասն »

27.01.2012
Հայաստանի Մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, Հայաստանի Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա Աթիյում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի Մ-17 ազգային հավաքականը մասնակցել է այս մրցաշարին և գրավել է 7-րդ տեղը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel