Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.01.2012
Վարդան Մինասյան. "Հավաքականը Կիպրոսում կհավաքվի ընդլայնված կազմով" Հանդիպումներ Սերբիայի եւ Կանադայի հավաքականների հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` փետրվարի 29-ին, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ: Կիպրոսյան մրցաշարի օրերին, փետրվարի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Սերբիայի ազգային հավաքականի հետ: Կիպրոսյան հանդիպումների եւ իրար հաջորդող խաղերի մասին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ "Հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստներ... մանրամասն »

25.01.2012
Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց "Բանանցին" նվազագույն հաշվով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Այսօր Մ-19 տարեկանների ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց «Բանանց» թիմի հետ: «Բանանց» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Բանանցի»: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը` երկրորդ խաղակեսի սկզբնամասում դիպուկ իրացնելով տուգանային հարվածը: Հանդիպմանը հետեւում էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Հիշեցնենք, որ էլիտ... մանրամասն »

25.01.2012
Մ-19 հավաքականը պատրաստվում է էլիտ ռաունդի
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Այսօր Վարազդատ Ավետիսյանի սաները ընկերական հանդիպում կանցկացնեն «Բանանցի» հետ` «Բանանց» մարզադաշտում: Հիշեցնենք, որ էլիտ ռաունդի մրցաշարը տեղի կունենա ս.թ. մայիսի 23-28-ը Իտալիայում: Մեր թիմի մրցակցիները կլինեն Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի հավաքականները: մանրամասն »

21.01.2012
Հայ մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում
Հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները` ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական և ֆիզպատրաստության պարապմունքներ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասարկել երկու ստուգողական հանդիպում: Մրցավարների մարզումները կանցկացնի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը, օգնականների պարապմունքները կվարի ՀՖՖ տեսուչ Արշակ Կնյազյանը: Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները սպասարկող մրցավարները մեկնելուց առաջ հավաք են անցկացնում Ֆուտբոլի... մանրամասն »

20.01.2012
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել Յոզեֆ Բլատերի եւ Միշել Պլատինիի հետ
Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի եւ ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգում գտնվող ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ: Ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում Ռուբեն Հայրապետյանն ու համաշխարհային եւ եվրոպական ֆուտբոլային կառույցների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր: մանրամասն »

18.01.2012
«Հրազդան» մարզադաշտը պատրաստվելու է Հայաստան-Իտալիա հանդիպմանը
Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի խնդրին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է: Տաքերն ընկնելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը եւ պատրաստել Իտալիայի դեմ խաղին»: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel