Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.01.2012
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Կանադայի եւ Սերբիայի հավաքականների հետ
Facebook սոցիալական ցանցի իր էջում պատասխանելով փետրվարին Հայաստանի ազգային հավաքականի անցկացնելիք ընկերական հանդիպումներին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Փետրվարի 28,29-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ ունի Կիպրոսում` Սերբիայի եւ Կանադայի ազգային հավաքականների հետ: Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո նոր ցանկանում էինք հրապարակել: Քանի որ երկրպագուները անհամբեր են, ստիպված ստորագրելուց առաջ եմ հայտարարում: Ստորագրելուց հետո ավելի հստակ համոզված կլինեք, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ»: մանրամասն »

18.01.2012
Վարդան Մինասյան. «Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելը առաջընթաց է Մարկոսի համար»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնվում է Իսպանիայում, որտեղ ներկա է գտնվել ռուսական «Կուբան» ակումբի ուսումնամարզական հավաքին: Sportbox.ru-ի հետ զրույցում Մինասյանն անդրադարձել է ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչ փուլի վիճականահության արդյունքներից, կրասնոդարյան ակումբի և իր հետագա պլանների մասին: - Վարդա'ն, դուք չեք թաքցնում, որ այստեղ եք եկել սովորելու համար: Այդպիսի բան հազվադեպ կարելի է լսել ազգային հավաքականի մարզչի պարագայում: - Սովորել միշտ էլ պետք է: Նա, ով դա չի անում, չի կատարելագործվում: Վստահեցնում եմ ձեզ, նույնիսկ Կապելոն, ով արդեն... մանրամասն »

18.01.2012
Կանադա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 29-ին, Կիպրոսի Լիմասոլ քաղաքում
Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև այսօր ստորագրված պայմանագրի համաձայն, փետրվարի 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի "Ցիրիոն" մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ: Հիշեցնենք, որ փետրվարի 29-ը ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օր է: մանրամասն »

18.01.2012
Հայաստանը 45-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
2012 թվականի հունվարի 18-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: 2011թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է մեկ տեղով և 612 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 45-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի 2012թ. փետրվարի 15-ին: 1. Իսպանիա – 1564 (միավոր) 2. Հոլանդիա – 1365 3. Գերմանիա – 1345 4. Ուրուգվայ - 1309... մանրամասն »

18.01.2012
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի հանդիսություններին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ հունվարի 18-20-ը ՀՖՖ նախագահը կմասնակցի Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի եւ ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին: Այցի շրջանակներում ՀՖՖ նախագահը հանդիպումներ կունենա նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի, իր պաշտոնակից գործընկերների հետ: մանրամասն »

17.01.2012
Վարդան Մինասյան. "Ցանկանում եմ "Կուբանին" միայն հաղթանակներ"
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնվելով Իսպանիայում հարցազրույց է տվել ռուսական "Կուբան" ակումբի պաշտոնական կայքին: - Ժամանել եմ Իսպանիա' "Կուբանի" ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածությամբ: Առաջին հերթին ցանկանում եմ հետևել հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելիին, ով վերջերս 3 տարով պայմանագիր կնքեց ձեր թիմի հետ: Համոզված եմ, որ նրա մասնակցությունը Ռուսաստանի առաջնությանը օգուտ կտա և՛ ակումբին, և՛ Հայաստանի հավաքականին: Իմ այցի երկրորդ պատճառը հանդիսանում է հենց "Կուբան" ակումբը, որը Դան Պետրեսկուի... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel