Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.01.2012
Հայաստանը` 18-րդն է ՈՒԵՖԱ-ի "Արդար Խաղի" դասակարգման աղյուսակում
Հունվարի 16-ին ՈՒԵՖԱ-ն հրապարակել “Արդար Խաղի” դասակարգման աղյուսակի միջանկյալ արդյունքների վրա հիմնված տարբերակը: Հավաքելով 7.948 միավոր Հայաստանը զբաղեցնում է 18-րդ տեղը: ՈՒԵՖԱ “Արդար Խաղի” դասակարգման աղյուսակի ներկայիս տարբերակի միավորների հաշվառումը կատարվում է ազգային հավաքականների և ակումբների բոլոր անցկացված հանդիպումների արդյունքներով` 2011թ մայիսի 1-ից 2012թ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում: մանրամասն »

16.01.2012
Վարդան Մինասյանը մեկնել է Իսպանիա
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Իսպանիայի Օլիվե Նովա քաղաք, որտեղ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կրասնոդարի «Կուբանը», որի կազմը օրերս համալրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: մանրամասն »

12.01.2012
Հենրիխ Մխիթարյանը գրավել է 9-րդ տեղը "Զվեզդա" մրցույթում
Ռուսական “Սպորտ-Էքսպրես” օրաթերթը ամփոփել է “Զվեզդա” մրցույթի արդյունքները: Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի “Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 20 միավորով գրավել է 9-րդ տեղը: Մրցույթը կրում է ավանդական բնույթ և անցկացվել է 8-րդ անգամ: Քվեարկությանը մասնակցում են Նախկին Խորհրդային միության պետությունների ԶԼՄ ներկայացուցիչները: Մրցույթի նպատակն է ի հայտ բերել նախկին Խորհրդային Միության պետությունների լավագույն ֆուտբոլիստին: մանրամասն »

10.01.2012
ՀՖՖ-ն հայտարարում է ընդունելություն ֆուտբոլի մրցավարների դասընթացներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ընդունելություն ֆուտբոլի մրցավարների դասընթացներին: Ուսուցումը անվճար է: Ուսուցման տևողությունը մեկ տարի է: Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 25 տարեկան անձիք: Դիմումները ընդունվում են մինչև 2012թ. փետրվարի 10-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` ՀՖՖ մրցավարական բաժին, Երևան, Խանջյան 27 հասցեով, հեռախոսներ` 52-79-76 կամ 077 48-64-14: մանրամասն »

10.01.2012
Ֆուտբոլի Ակադեմիան հայտարարում է ընդունելություն
Ֆուտբոլի Ակադեմիան հայտարարում է ընդունելություն դարպասապահների մասնագիտացված մարզումներին մասնակցելու համար 1999-2002թթ. ծնված երեխաների համար: Հասցե` Երևան, Ավան, Աճառյան փ. 35/31 մանրամասն »

10.01.2012
ՀՖՖ-ն մեկնարկում է 2012 թ. մարզչական “A” արտոնագրի դասընթացը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնարկում է 2012 թ. մարզչական “A” արտոնագրի դասընթացը: Մարզչական դասընթացին մասնակցել ցանկացողներին անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 31-ը ժամը 18:00-ն ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնել դասընթացի մասնակցության դիմում, անձնագրի պատճեն և մեկ 3:4 չափսի լուսանկար: Հիշեցնում ենք, որ դեռ նախորդ մրցաշրջանից Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների գլխավոր մարզիչները, ինչպես նաև մարզչի օգնականներն ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարները պարտավոր են ունենալ “A” արտոնագիր, իսկ ակումբի մյուս մարզիչները` առնվազն... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel