Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.12.2011
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2012 թվականը լինի խաղաղության, աշխատանքային հաջողությունների և ընտանեկան երջանկության տարի: մանրամասն »

28.12.2011
ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2012/2013թթ-երի ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
Հարգելի տիկնայք եւ պարոնայք, Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր ակումբների արտոնագրման համակարգի 9-րդ մրցաշրջանը, որին կմասնակցեն 2012/2013 թթ. մրցաշրաջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թիմերի մայր ակումբներն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները: Նոր մրցաշրջանը տարբերվում է նախորդներից նրանով, որ ՀՀ Բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունը լինելու է անցումային և տևելու է նախորդներից ավելի երկար. այն, համաձայն ՀՖՖ Գործադիր կոմիտեի սույն թվականի նոյեմբերի 14-ի որոշման, այսուհետ... մանրամասն »

21.12.2011
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 46-րդն է
2011 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նոյեմբերի 23-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել իր տեղը և 612 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի 2012թ. հունվարի 18-ին: 1. Իսպանիա – 1564 (միավոր) 2. Հոլանդիա – 1365 3. Գերմանիա – 1345 4. Ուրուգվայ - 1309 5. Անգլիա... մանրամասն »

20.12.2011
Ավարտվեց 2011 թվականի մարզչական “Ա” արտոնագրի դասընթացը
2011 թվականի փետրվարի 5-ին մեկնարկել էր ՈՒԵՖԱ/ՀՖՖ-ի մարզչական “Ա” արտոնագրի հերթական դասընթացը: Այն տևեց 11 ամիս և ավարտվեց սույն թվականի դեկտեմբերին: “Ա” արտոնագրի դասընթացին մասնակցելու գլխավոր նախապայմաններն էին` մարզչական “Բ” արտոնագրի առկայությունը և առնվազն մեկ տարվա աշխատանքային պրակտիկան ՀՀ Բարձրագույն խմբի ակումբներից մեկում: Սկսած 2011 թվականի մրցաշրջանից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների գլխավոր մարզիչները, մարզչի օգնականներն ու ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարները պարտավոր են ունենալ... մանրամասն »

19.12.2011
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» հարցման արդյունքները
«Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» որոշման կարգերի համաձայն ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հրապարակում է հարցման արդյունքները: Հիշեցնենք որ Կարգերի համաձայն Լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի համար քվերակելու իրավունք ունեն`ՀՖՖ գործկոմի անդամները, 2011թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահները, 2011թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչները, 2011թ. Բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագները, 2011թ. Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներն և տեսուչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները: «Տարվա... մանրամասն »

17.12.2011
ՀՖՖ նախագահն անդրադարձավ ֆուտբոլային տարվա արդյունքներին
Այսօր «Հենարան» մամուլի ակումբի հրավերով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ֆուտբոլային տարվա արդյունքներին` պատասխանելով նաեւ լրագրողների բազմաթիվ այլ հարցերի: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, պարոն Հայրապետյանն անդրադարձավ այս տարվա բացթողումների և ձեռքբերումների հարցին, նշելով որ և բացթողումները և ձեռքբերումները կապված են ազգային հավաքականի հետ: ՀՖՖ նախագահը որպես բացթողում համարեց ԵՎՐՈ-2012-ում մասնակցելու ռեալ հնարավորության ձախողումը, իսկ որպես ձեռքբերում` մեր ազգային հավաքականի փայլուն ելույթները: Հետագա պլանների... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel