Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.12.2011
Հենրիխ Մխիթարյանն այցելեց Գավառի մանկատուն և Մարտունու մարզադպրոց
Շարունակելով իր բարեգործական այցելությունները, Լեռնային Ղարաբաղից հետո այսօր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ ներկայացուցիչների հետ այցելեց Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Մարտունի քաղաքներ: Գավառում Հենրիխ Մխիթարյանը եղավ Գավառի մանկատանը, հանդիպեց մանկատան սաների հետ, դիտեց նրանց բեմադրած ֆուտբոլային թեմաներով ներկայացումը, այնուհետեւ համակարգչային տեխնիկա եւ այլ նվերներ նվիրեց մանկատան սաներին` շնորհավորելով նրանց գալիք ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները Գավառի մանկատանը նվիրեցին մարզական գույք`... մանրամասն »

15.12.2011
Մեծարվեց Հայաստանի ազգային հավաքականը
Այսօր «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն, որն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկոյին մասնակցում էին բազմաթիվ անվանի մարդիկ, մտավորականներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ, ֆուտբոլասերներ, շախմատի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչներ: Երեկոյի մասնակիցներն ու հյուրերը ծափահարություններով դիմավորեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամներին`Ռոման Բերեզովսկուն, Արսեն Պետրոսյանին, Հրայր Մկոյանին, Արթուր Յուսպաշյանին, Հովհաննես Համբարձումյանին, Ռոբերտ Արզումանյանին, Լեւոն Հայրապետյանին, Արտակ... մանրամասն »

15.12.2011
Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը
Այսօր Հարսնաքար համալիրում տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Տարվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար բարձրագույն խմբի ակումբներից ներկայացվել է 35 թեկնածություն, ազգային հավաքականից` 11, իսկ երիտասարդական հավաքականից 5 ֆուտբոլիստի թեկնածություն: 284 միավորով տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Հենրիխ Մխիթարյանը: Ոսկե խաղակոշիկը եւ դրամական պարգեւը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: մանրամասն »

15.12.2011
Յուրա Մովսիսյանին` արծաթե խաղակոշիկ
Այսօր Հարսնաքար համալիրում տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում գրավելով 2-րդ տեղը ստացավ Արծաթե խաղակոշիկ: Մրցանակը Յուրա Մովսիսյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: մանրամասն »

15.12.2011
Բրոնզե խաղակոշիկ` Ռոման Բերեզովսկուն
Այսօր Հարսնաքար համալիրում տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում գրավելով երրորդ տեղը ստացավ Բրոնզե խաղակոշիկ: Մրցանակը հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: մանրամասն »

15.12.2011
Վարդան Մինասյանը` տարվա լավագույն մարզիչ
Այսօր Հարսնաքար համալիրում տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Տարվա լավագույն մարզչին որոշելու համար ներկայացվել է 10 մարզիչների թեկնածություն, որոնք ներկայացնում էին Հայաստանի ազգային հավաքականները և Բարձրագույն խմբի ակումբները: 331 միավորով տարվա լավագույն մարզիչ է հռչակվել Վարդան Մինասյանը: Մրցանակը եւ դրամական պարգեւը Վարդան Մինասյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel