Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.11.2012
Տեղի ունեցավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը
Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ մանրամասն »

23.11.2012
«Արդար խաղի» դասակարգման աղյուսակները գլխավորում են «Փյունիկը» և «Փյունիկ-2»-ը
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների համապատասխանաբար չորրորդ և երրորդ շրջանների հանդիպումների արդյունքում մասնակից ակումբները "Fair Play" (Արդար խաղի) դասակարգման աղյուսակում զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները` Բարձրագույն խումբ Փյունիկ 8.21 Իմպուլս 8.04 Շիրակ 7.98 Բանանց 7.95 Ուլիս 7.91 Միկա 7.89 Գանձասար 7.80 Արարատ 7.66 Առաջին խումբ Փյունիկ-2 8.51 Բանանց-2 8.41 Շենգավիթ 8.31 Ալաշկերտ 8.17 Միկա-2 8.14 Շիրակ-2 8.01 Գանձասար-2 7.99 Իմպուլս-2 7.93 Արարատ-2 7.86 մանրամասն »

21.11.2012
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին նվիրված սեմինար՝ Երևանում
Նոյեմբերի 19-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի է ունեցել սեմինար-հանդիպում` նվիրված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին: Սեմինարը կազմակերպել էր ՀՖՖ Արտոնագրման բաժինը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների համար: Սեմինարն անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական արդար խաղի պատասխանատու Ֆիլիպ Ռասմուսենը: Սեմինարի նպատակն էր ակումբների գլխավոր քարտուղարներին և հաշվապահներին ծանոթացնել ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգին և ֆինանսական արդար խաղի վերջին նորամուծություններին և տենդենցներին, որոնք հիմնականում վերաբերում են ՈՒԵՖԱ-ի ակումբների... մանրամասն »

21.11.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. 26-րդ տուր
Նոյեմբերի 21-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Բանանց»-«Միկա» 1:1 (1:1) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Արտակ Դաշյան, 88 («Բանանց»), Վարդգես Սաթումյան, 10 («Միկա») «Իմպուլս»-«Գանձասար» 3:0 (1:0) Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան Գոլերը՝ Նորայր Գյոզալյան, 19, Նարեկ Դավթյան, 60, Արթուր Բարսեղյան, 76 «Փյունիկ»-«Շիրակ» 1:2 (0:0) Երևան,... մանրամասն »

20.11.2012
Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Նոյեմբերի 24-ին նշանակված «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին: Նոյեմբերի 25-ից սկսած Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի հանդիպումները կսկսվեն ժամը 14:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: մանրամասն »

20.11.2012
Հայաստանի առաջնություն. Բարձրագույն խումբ. Սպասարկող անձնակազմեր
Նոյեմբերի 21-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի հանդիպումները, որոնք կսպասարկեն հետևյալ անձնակազմերը` Խաղը Մրցավար 1-ին օգնական 2-րդ օգնական 4-րդ պաշտոնյա Տեսուչ Իմպուլս -Գանձասար Տիգրան Հովսեփյան Վանիկ Սիմոնյան Արմեն Կոստանյան Արման Ղուշչյան Արշակ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel