Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.11.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 14-ին, ժամը 16:45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Ուելսի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Բրայան Ֆլինի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո տեղի կունենա Ուելսի երիտասարդական ընտրանու մարզումը (առաջին 15 րոպեն բաց կլինի ԶԼՄ ներկայացուցիչների համար): մանրամասն »

12.11.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 17:00-ին տեղի կունենա Հայաստան – Ուելս երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը: Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվում են նոյեմբերի 12-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` - արևմտյան տրիբունա` 4000 դրամ - արևելյան տրիբունա` 3000 դրամ - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 2000 դրամ Առաքման... մանրամասն »

11.11.2011
ԵՎՐՈ-2013. Հայաստան (Մ-21) – Չեխիա (Մ-21) 0:2
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Չեխիայի ընտրանուց 0:2 հաշվով նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԵՎՐՈ-2013 ընտրական խաղում: Հյուրերին հաջողվեց հանդիպման գրեթե ողջ ընթացքում տիրել տարածքային նախաձեռնությանը: Արդյունքում Յան Խրամոստան երկու անգամ կարողացավ գրավել Արսեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը 76-րդ և 90+2-րդ րոպեներին: Մեր խմբում կայացավ ևս մեկ հանդիպում: Մոնտենեգրոյի ընտրանին 4:0 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին: Մրցաշարային աղյուսակը և հանդիպման վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ Հանդիպման լուսանկարները... մանրամասն »

10.11.2011
Ռաֆայել Նազարյան. «Բոլոր հանդիպումները վճռորոշ են»
Նոյեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Չեխիայի թիմի հետ ԵՎՐՈ-2013 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում: Այսօր Ֆուտբոլի Ակադեմիայում կայացավ Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Խոսելով հավաքականի տղաների ընդհանուր վիճակի մասին մարզիչն ընդգծեց, որ հավաքը ընթանում է բնականոն հունով: Հոգեբանորեն տղաները լավ են պատրաստված և հոգնածություն չկա երկար մրցաշրջանից հետո: Կազմի առումով և Օզբիլիսի բացակայության վերաբերյալ Նազարյանն ասաց, որ Օզբիլիսը դեռ լիովին չի ապաքինվել և այդ պատճառով չի... մանրամասն »

10.11.2011
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 10-ին, ժամը 16:45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Չեխիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Յակուբ Դովալիլի նախախաղային մամուլի ասուլիսը, որից հետո տեղի կունենա Չեխիայի երիտասարդական ընտրանու մարզումը (առաջին 15 րոպեն բաց կլինի ԶԼՄ ներկայացուցիչների համար): մանրամասն »

08.11.2011
«Արդար խաղի» մրցույթում հաղթեց «Ուլիսը»
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումների արդյունքում "Fair Play" (Արդար խաղի) մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց «Ուլիսը»: մասնակից թիմերը դասակարգման աղյուսակում զբաղեցրեցին են հետևյալ հորիզոնականները` Թիմեր Միավորներ Ուլիս 8.2 Փյունիկ 8.11 Բանանց 8.07 Շիրակ 7.93 Գանձասար 7.91 Միկա 7.84 Իմպուլս 7.83 Արարատ 7.75 մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel