Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.10.2011
Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ավստրիայի ընտրանուն
Հայաստանի կանանց ազգային հավաքականը կրեց երրորդ պարտությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Ավստրիական Բրյուկ ան դեր Մյուր քաղաքում կայացած հանդիպումը ավարտվեց 3:0 հաշվով հօգուտ Ավստրիայի ընտրանու: Գոլի հեղինակներ դարձան Ֆայերզինգերը, Տաշը և Գշտոտները: Հոկտեմբերի 26-ին ևս մեկ հանդիպում կայացավ մեր խմբում: Դանիայի հավաքականը հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց պորտուգալուհիներին: Հաջորդ հանդիպումները ընտրական մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը կանցկացնի նոյմեբերի 20-ին և 23-ին հյուրընկալվելով համապատասխանաբար Չեխիայի և Դանիայի ընտրանիներին: Մրցաշարային... մանրամասն »

24.10.2011
2012թ. Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի նոյեմբերի 19-ին
Ս.թ. նոյեմբերի 19-ին մեկնարկում է 2012թ. Հայաստանի գավաթի խաղարկությունը: 1/4 եզրափակչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 19 և 20-ին, իսկ պատասխան հանդիպումները նոյեմբերի 23 և 24-ին: Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան 2012 թվականին: Նշենք նաև որ Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին ՀՖՖ շտաբ բնակարանում: մանրամասն »

24.10.2011
Ռուբեն Հայրապետյան. «Պատասխան տվեք Լոռու մարզի բնակչությանը»
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատասխանելով 2011թ-ին հոկտեմբերի 14-ին հրապարակված հայտարարությանը, մասնավորապես նշել է, որ ` «ՀՖՖ նախագահը նոր չէ, որ տեղեկացել է նշված դատական հայցերի մասին և շուրջ մեկ տարի լռելուց հետո հիշել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցեր է ներկայացրել»: Հոդվածագիրը այնուհետև տարակուսանք հայտնելով ՀՖՖ նախագահի «ուշացած» հայտարարության մասին և դրսևորելով «կուռ» տրամաբանություն, այն գնահատել է որպես նախագահականից իջեցված հրահանգի կատարում և կազմակերպության դեմ հրահրված կեղտոտ քարոզարշավի շարունակություն: Նախ, ինչ վերաբերվում է... մանրամասն »

23.10.2011
Հայաստանի Մ-19 ընտրանին պարտվեց Հունաստանի հավաքականին
Հոկտեմբերի 23-ին կայացան Եվրոպայի մինչև 19 տարեկանների հավաքականների առաջնության երևանյան փուլի 2-րդ տուրի հանդիպումները: «Միկա» մարզադաշտում մրցեցին Սլովայիայի և Անդորրայի ընտրանիները: Արդեն 4-րդ րոպեին Օրշուլան բացեց հանդիպման հաշիվը և թվում էր թե Անդորրայի թիմը չի կարողա խուսափել հերթական խոշոր հաշվով պարտությունից: Սակայն խաղն այդպես էլ ավարտվեց` 1:0 հաշվով հօգուտ սլովակների: «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին ընդունել էր Հունաստանի հավաքականին: Հյուրերին հաջողվեց իրենց կամքը թելադրել հանդիպաման գրեթե ողջ ընթացքում և հաղթել 2:1 հաշվով: Այս խաղում... մանրամասն »

23.10.2011
Հայաստանի ֆուտզալի հավաքականը գրավեց երկրորդ տեղը Թբիլիսիի մրցաշարում
Թբիլիսիում ավարտվեց ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարը: Իր վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը անցկացրեց Մալթայի հետ և հաղթեց 4:0 հաշվով: Երկուական գոլի հեղինակ դարձան Արմեն Գյուլամբարյանը և Գրիգոր Կապուկրանյանը: Վրաստանի և Մոլդովայի հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 2:2 հաշվով, իսկ հետխաղային 11-մետրանոց հարվածաշարը ավելի հաջող անցկացրեցին դաշտի տերերը: Այսպիսով Վրաստանի հավաքականը գրավեց առաջին տեղը և դուրս եկավ հաջորդ փուլ: Հայաստանի ընտրանին զբաղեցրեց երկրորդ տեղը, սակայն լավագույն երկրորդ տեղը գրաված թիմերի շարքը չմտավ: Մրցաշարային աղյուսակ 1.... մանրամասն »

22.10.2011
«Ուլիսը» դարձավ 2011թ. Հայաստանի չեմպիոն
Հոկտեմբերի 22-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի հետևյալ հանդիպումները` «Արարատ»-«Ուլիս» 1:2 (1:2) Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար` Մանուկ Ֆահրադյան Գոլերը` Խորեն Վերանյան, 26, 11մ («Արարատ»), Միխեիլ Սիմոնյան, 28, Դավիթ Գրիգորյան, 45+2 («Ուլիս») «Շիրակ»-«Փյունիկ» 0:0 Իջևան, «Արնար» մարզադաշտ Մրցավար` Զավեն Հովհաննիսյան «Բանանց»-«Իմպուլս» 3:2 (0:2) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար` Անդրանիկ... մանրամասն »

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel