2004 թվականին ՈՒԵՖԱ-ն իր հերթական կոնգրեսում որոշում կայացրեց ֆուտբոլի զարգացման և մասսայականացման, ինչպես նաև ֆուտբոլի «սոցիալական պատասխանատվության» շրջանակներում եվրոպական ֆուտբոլի ունեցած միջոցներից կատարել ներդրում եվրոպական ֆուտբոլային ընտանիքի բոլոր երկրներում` «փոքր դաշտերի» տեսքով: Բազմաֆունկցիոնալ «փոքր դաշտերը» կոչված էին խթանելու թե սպորտի, ընդհանրապես, և թե ֆուտբոլի, մասնավորապես, զարգացումն ու մասսայականացումը:
Որոշում կայացվեց ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր ասոցիացիաներին հատկացնել մեկական միլիոն շվեյցարական ֆրանկ 2005-2008թթ ընթացքում այդպիսի` նվազագույնը 20 «փոքր դաշտեր» իրենց երկրներում կառուցելու նպատակով: Եվ, որպես առաջին քայլ` ՈՒԵՖԱ-ն իր 50 ամյակի կապակցությամբ հոբելյանական «փոքր դաշտեր» նվիրաբերեց իր բոլոր անդամներին: Հայաստանում այն տեղադրվեց Երևան, Ագաթանգեղոսի 7 հասցեում, և որի հանդիսավոր բացումը կատարվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Պեր Ռավն Օմդալի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ:
Ծրագիրն ուներ առանձնահատկություններ և նախատեսում էր, որ նախ այն պետք է շահառու պետությունների կողմից ազատվեր բոլոր հարկերից, և որ ծրագրին պետք է պարտադիր մասնակցություն ունենային նաև տվյալ երկրների ֆեդերացիաները և բոլոր այն համայնքները, որոնք` որպես նվիրաբերություն կստանային «փոքր դաշտեր»: ՀՖՖ-ն դիմեց ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ բոլոր մարզերի ղեկավարներին` ծրագիրը որպես մարդասիրական որակելու և «փոքր դաշտերի» կառուցման և հետագայում համայնքներին նվիրաբերման նպատակով ՀՖՖ-ին տարածքներ հատկացնելու համար:
Խնդրանքին արագ արձագանքեցին 7 մարզեր, որի արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորվեցին հոգալ «փոքր դաշտերի» տեղադրման համար տարածքի պատրաստման, լուսավորության ապահովման և հետշահագործման խնամքի և պահպանման ծախսերը:
Առաջին դիմող - առաջին բավարարվող, ինչպես նաև հնարավորինս խիտ բնակեցված և հանրակրթական դպրոցներին մոտ լինելու սկզբունքներով, ՀՖՖ-ն ընտրեց տարածքները և 2005-2007 թթ ընթացքում կառուցեց նմանատիպ 42 «փոքր դաշտեր», որոնք էլ հետագայում նվիրաբերվեցին տեղական համայնքներին:
Այստեղ նշված են այն քաղաքները, որտեղ տեղադրվել են «փոքր դաշտեր»
Երևան, Կենտրոն համայնք | Ագաթանգեղոսի 8 շենք, բակ |
Երևան, Կենտրոն համայնք | Մ Խորենացու 47 շ., բակ |
Երևան, Նոր Նորքի համայնք | Նոր Նորքի 1-ին զանգված, ոստիկանության մոտ |
Երևան, Նոր Նորքի համայնք | Նոր Նորքի 2-րդ զանգված, թիվ 164 դպրոցի մոտ |
Երևան, Նոր Նորքի համայնք | Նոր Նորքի 2-րդ զանգված Մոլդովական 15, 16, 17 շենքերի բակ |
Երևան, Նոր Նորքի համայնք | Նոր Նորքի 8-րդ զանգված, թիվ 186 դպրոցի մոտ |
Երևան, Նոր Նորքի համայնք | Նոր Նորքի 9-րդ զանգված 16, 17 շենքերի բակ |
Երևան, Նոր Նորքի համայնք | Նոր Նորքի 9-րդ զանգված 16, 17 շենքերի բակ |
Երևան, Ավան համայնք | Իսահակյան թաղամաս 3/3 շ., բակ |
Երևան, Ավան համայնք | Նարեկացու թաղամաս 40 շ., բակ |
Երևան, Ավան համայնք | Ավան-Առինջ 1-ին մասնաշենք, 1/7 շենքի բակ |
Երևան, Ավան համայնք | Դուրյան թաղամաս 48 շենքի մոտ |
Երևան, Ավան համայնք | Չարենց թաղամաս 18 շենքի բակ |
Երևան, Ավան համայնք | Թումանյան թաղամաս 18 շենքի բակ |
Երևան, Ավան համայնք | Քուչակ թաղամաս 15 և 16 շենքերի բակ |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք | Հ/արևմտյան Ա-1 թաղամաս, Շերամի 99, 105, 107, 109 շ., բակ |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք | Ծ. Իսակովի 20/3, 50/7 շ., բակ |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք | Բ-2 թաղամաս 56, 58, 59 շեների բակ |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք | Բաբաջանյան 89,91, 93, 95, 99 շենքի բակ |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք | Շերամի 17 շենքերի բակ |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք | Բաբաջանյան 111, 113, 117 շենքերի բակ |
Երևան, Արաբկիրի համայնք | Կիևյան 2 շ., բակ |
Երևան, Արաբկիրի համայնք | Տոլբուխինի 4 ա |
Երևան, Էրեբունի համայնք | Արցախի փողոց հ.հ. 10 վ., 10գ., շ., բակ |
Երևան, Աջափնյակ համայնք | Շինարարների 14,16 շենքերի բակ |
Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք | Զ. Սարկավագի 131 շենքի բակ |
Երևան, Շենգավիթ համայնք | Բագրատունյաց 34, 34 ա շենքերի բակ |
Երևան, Դավիթաշեն համայնք | Դավիթաշենի I թաղամաս 27, 28, 29 շենքերի բակ |
Կոտայքի մարզ, գյուղ Առինջ | Բուժարանի բակ |
Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան | 6-րդ միկրոշրջան, ԵԲԿ-1 շ, բակ |
Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան | 6-րդ միկրոշրջան, 36 շ., բակ |
Կոտայքի մարզ, քաղաք Չարենցավան | 5-րդ թաղամաս 17, 18 շենքերի բակ |
Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան | Վիրահայոց թաղամաս 78 շենքի հարակից տարածք |
Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան | Գ. Նժդեհի փողոցի հարակից տարածք |
Լոռու մարզ, քաղաք Վանաձոր | Տիգրան Մեծի 44 շ. հարակից տարածք |
Լոռու մարզ, քաղաք Տաշիր | Էրեբունու փողոց 5, 6, 7, 12, 19 շենքերի բակ |
Վայոց Ձորի մարզ, քաղաք Վայք | Հյուսիս Արևմտյան թաղամաս թիվ 1 միջնակարգ դպրոցի հարակից տարածք |
Սյունիքի մարզ, քաղաք Գորիս | Անկախության 2 և Մաշտոցի 1 շենքերի բակ |
Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան | Ա. Մանուկյան փ., տուրբազայի տարածք |
Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան | Շահումյան փողոց, թիվ 4-րդ դպրոցի հարակից տարածք |
Տավուշի մարզ, քաղաք Իջևան | Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 4 դպրոցի հարակից տարածք |
Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան | 4-րդ միկրոշրջան, 22 շենքերի բակ |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |