17.01.2008
2010 թ. Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 30-ին
Հունվարի 17-ին ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկի վիճակահանությունն անցկացնել հունվարի 30-ին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ՈՒԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ:
Հիշեցնենք, որ 5-րդ խմբում հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականը, որի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Թուքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Էստոնիայի ազգային ընտրանիները: