Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.02.2008

Մալթա - Հայաստան 0:1

Այսօր մեկնարկեց Մալթայի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Բելառուսի և Իսլանդիայի ազգային հավաքականները: Մրցաշարի առաջին խաղում բելառուսները հաղթեցին Իսլանդիայի ընտրանուն` 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներն են` Ռոման Վասիլյուկը (33') և Պավել Պլասկոննին (47'):

Իսկ մեր ազգային ընտրանին առավելության հասավ տանտերերի նկատմամբ` 1:0 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Արա Հակոբյանը:

Հայաստանի հավաքական` Մ. Ազիզյան, Կ. Դոխոյան, Ռ. Արզումանյան, Ա. Թադևոսյան (Հ. Մխիթարյան, 75'), Ա. Մկրտչյան, Ա. Առաքելյան (Կ. Ալեքսանյան, 66'), Ա. Ոսկանյան, Լ. Պաչաջյան (Կ. Մկրտչյան, 86'), Վ. Մինասյան, Գ. Ղազարյան (Ա. Հակոբյան, 60'), Ս. Մելքոնյան (Ն. Սահակյան, 84)

Մալթայի հավաքական` Մ. Մուսկատ, Շ. Բայադա, Բ. Սաիդ, Ա. Խուէրեբ, Ջ. Ագիուս (Ս. Վելման, 73'), Ռ. Բրիֆա, Է. Բարբարա (Պ. Պուլիչինո, 73'), Ի. Վուդս (Է. Կոհեն, 46'), Ջ. Մալիա (Կ. Ֆրենդո, 46'), Ռ. Ֆենեխ (Գ. Սկիբերաս, 60'), Ռ. Բայադա (Կ. Շկիկլունա, 86')

7-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Մալթայի հավաքականի ավագ` Ջիլբերթ Ագիուսը

Ընթանում է հանդիպման 20-րդ րոպեն: Առայժմ թիմերից և ոչ մեկն առավելություն չունի: Հաշիվն է` 0:0:

21-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան` Արարատ Առաքելյանը:

45-րդ րոպեին Սամվել Մելքոնյանի հարվածից հետո տանտերերին օգնության հասավ դարպասաձողը:

Ընդմիջում:

Սկսվել է երկրորդ խաղակեսը:

60-րդ րոպեին առաջին փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Գևորգ Ղազարյանին փոխարինեց Արա Հակոբյանը:

66-րդ րոպեին երկրորդ փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Արարատ Առաքելյանին փոխարինեց Կարեն Ալեքսանյանը:

ԳՈԼ` 69-րդ րոպեին մեր հավաքականը բացեց հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակն է` Արա Հակոբյանը

75-րդ րոպեին հերթական փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Ալեքսանդր Թադևոսյանին փոխարինեց Հենրիխ Մխիթարյանը:

84-րդ րոպեին հերթական փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Սամվել Մելքոնյանին փոխարինեց Նորայր Սահակյանը:

86-րդ րոպեին հերթական փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի ընտրանու կազմում. Լևոն Պաչաջյանին փոխարինեց Կառլեն Մկրտչյանը:

89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գերազանց խաղաց Մալթայի ընտրանու դարպասապահ Մարիո Մուսկատը:

Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` Հայաստանի ազգային ընտրանու հաղթանակով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel