06.02.2008
Հայաստան-Իսլանդիա 0:2
Փետրվարի 6-ին տեղի ունեցավ Մալթայի միջազգային մրցաշարի վերջին` երրորդ տուրը: Հայաստանի ազգային ընտրանին հանդիպեց Իսլանդիայի հավաքականին:
Յուրաքանչյուր խաղակեսում բաց թողնելով սեփական դարպասը մեկական գնդակ` մեր թիմը կրեց իր առաջին պարտությունն այս մրցաշարում: Մրցակցի կազմում աչքի ընկան Տրուգվի Գուդմունդսոնն (45') ու Գուննար Տորվալդսոնը (76'): Տուրի մյուս մրցավեճում բելառուսները նվազագույն հաշվով (1:0) առավելության հասան Մալթայի թիմի նկատմամբ, վաստակեցին 6 միավոր և, գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ, ճանաչվեցին մրցաշարի հաղթող:
Հայաստանի հավաքական` Մ.Ազիզյան, Կ.Դոխոյան, Ռ.Արզումանյան, Ա.Մկրտչյան, Կ.Մկրտչյան (Վ.Մինասյան, 78'), Ա.Ոսկանյան, Կ.Ալեքսանյան, Լ.Պաչաջյան, Հ.Մխիթարյան (Գ.Ղազարյան. 46'), Ա.Հակոբյան, Ա.Քարամյան (Ն.Սահակյան, 85)
Պահեստայիններ` Գ.Մելիքսեթյան, Ա.Եդիգարյան, Հ.Գրիգորյան
Իսլանդիայի հավաքական` Կ.Ստուրլուսոն, Բ.Սաէվարսոն, Է.Հեդինսոն (Պ.Պալմասոն, 66'), Բ.Գուդյոնսոն, Ա. Տորարինսոն (Հ. Յոնսոն, 84'), Ռ.Սիգուրդսոն, Հ.Հրեյդարսոն (Բ.Էրիկսոն, 74), Ս.Գիսլասոն, Տ.Գուդմունդսոն (Դ.Վիդարսոն, 83'), Գ.Տորվալդսոն (Բ.Ադալստեյնսոն, 74'), Յ.Սաէվարսոն
Պահեստայիններ` Ֆ.Տորգեյրսոն, Ս.Մագնուսոն
Հանդիպումը սկսվել է...
Ընթանում է հանդիպման 22-րդ րոպեն: Խաղադաշտում` հավասար պայքար է: Առայժմ թիմերից և ոչ մեկն առավելություն չունի: Հաշիվն է` 0:0:
ԳՈԼ` 45-րո րոպեին Իսլանդիայի հավաքականին հաջողվեց բացել հաշիվը: Աչքի ընկավ Տրիգվի Գուդմունդսոնը: 0:1
Ընդմիջում...
Սկսվել է երկրորդ խաղակեսը:
46-րդ րոպեին առաջին փոփոխությունը տեղի ունեցավ մեր թիմի կազմում: Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց Գևորգ Ղազարյանը;
57-րդ րոպեին Իսլանդիայի ընտրանու կազմում դեղին քարտ ստացավ Հ.Հրեյդարսոնը:
66-րդ րոպեին մրցակցի կազմում տեղի ունեցավ փոփոխություն: Է.Հեդինսոնի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Պ.Պալմասոնը:
ԳՈԼ` 72-րդ րոպեին իսլանդացիների հարձակվող Գ. Տորվալդսոնը կրկնապատկեց հաշիվը: 2:0
74-րդ րոպեին Իսլանդիայի հավաքականի կազմում տեղի ունեցավ կրկնակի փոփոխություն: Հ.Հրեյդարսոնին փոխարինեց Բ.Ադալստեյնսոնը, իսկ Գ.Տորվարլդսոնի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Բ. Էրիկսոնը:
78-րդ րոպեին` փոփոխություն Հայաստանի ընտրանու կազմում: Վահագն Մինասյանը փոխարինեց Կառլեն Մկրտչյանին:
83-րդ րոպեին մեր թիմի կազմում զգուշացվեց Լևոն Պաչաջյանը:
83-րդ րոպե` փոփոխություն Իսլանդիայի հավաքականի կազմում: Դ.Վիդարսոնը փոխարինեց Տ.Գուդմունդսոնին
84-րդ րոպե` փոփոխություն իսլանդացիների կազմում: Հ.Յոնսոնը խաղադաշտ դուրս եկավ Ա.Տորարինսոնի փոխարեն:
85-րդ րոպեին հերթական փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի կազմում: նորայր Սահակյանը փոխարինեց Արտավազդ Քարամյանին:
Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով` Իսլանդիայի ազգային ընտրանու հաղթանակով: