Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.02.2008

ՀՖՖ Արտոնագրման բաժինը ստացավ QUALICERT հավաստագիրը

Երեք տարին մեկ ՈՒԵՖԱ-ի կողմից լիազորված SGS աուդիտորական ընկերությունն անցկացնում է հավաստագրային ստուգումներ, ինչի նպատակը ֆեդերացիաների կամ լիգաների Արտոնագրման բաժինների ծառայությունների մատուցման միջազգային ստանդարտներին համապատասխանելիության ստուգումն է:
Առաջին նման ստուգումը, որին մասնակցել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Արտոնագրման բաժինը տեղի է ունեցել 2004 թվականի նոյեմբերի 29-ին, որի արդյունքում բաժինը ստացել է QUALICERT ծառայությունների մատուցման որակի համապատասխանելիության հավաստագիրը:
2005 թվականի օգոստոսի 8-ին և 2006 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՖՖ Արտոնագրման բաժինը հաջողությամբ անցել է նաև վերահսկողական ստուգումները:
2007 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՖՖ Արտոնագրման բաժինը ևս մեկ անգամ հաջողությամբ անցավ SGS աուդիտորական ընկերության կողմից անցկացվող հավատարմագրային ստուգումը, որն այս անգամ անցկացվում էր ըստ նորացված ու ավելի բարդացված ընթացակարգի:
2007 թվականի դեկտեմբերի 13-ին, SGS աուդիտորական ընկերության հավաստագրային կոմիտեն որոշում է կայացրել շնորհել նոր QUALICERT հավաաստագիր ՀՖՖ արտոնագրման բաժնին` երեք տարի ժամկետով:
Հավաստագիրը SGS աուդիտորական ընկերության կողմից ՀՖՖ ուղղարկվել է 2008 թվականի փետրվարի 7-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel