Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.02.2008

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ չորս տեղով

Փետրվարի 13-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 4 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 81-րդ հորիզոնականը: Առաջին տեղը շարունակում է պահպանել Արգենտինայի հավաքականը, որին հետևում են Բրազիլիայի և Իտալիայի ընտրանիները:

1. Արգենտինա – 1518 (միավոր)
2. Բրազիլիա – 1502
3. Իտալիա – 1484
4. Իսպանիա – 1352
5. Գերմանիա – 1281
6. Չեխիա – 1244
7. Ֆրանսիա – 1223
8. Պորտուգալիա – 1191
9. Հոլանդիա – 1179
10. Հունաստան – 1142
18. Թուրքիա – 927
22. Ռուսաստան – 890
32. Ուկրաինա – 805
43. Բելգիա – 636
49. Մոլդովա – 602
55. Լիտվա – 575
59. Բոսնիա և Հերցեգովինա – 554
62. Բելառուս – 530
68. Ուզբեկստան – 486
72. Լատվիա - 424
80. Վրաստան - 384
81. ՀԱՅԱՍՏԱՆ - 383
110. Ղազախստան – 295
122. Ադրբեջան - 250
125. Էստոնիա – 239
135. Թուրքմենստան – 192
137. Ղրղզստան – 180
142. Թաջիկստան – 165

Ընդգծված են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel