13.02.2008
Մարտի 26-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Մարտի 26-ին այդ երկրի ազգային ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Հայաստանի և Ղազախստանի հավաքականների հանդիպումը տեղի կունենա հոլանդական Ռոտերդամ քաղաքում: